Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.08.2019 - 21.08.2019

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը,  պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և  լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:  
4 9332

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.08.2019 - 21.08.2019

«Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:
0 8716

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.07.2019 - 29.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառու­ների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ընթացակարգերը:
0 6788

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.06.2019 - 08.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել դատական դեպարտամենտում դատական կարգադրիչների ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո նրանց կենսաթոշակային ապահովության առնչվող հարաբերությունները` հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:  
0 6519

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.06.2019 - 08.07.2019

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, ինչը կապահովի բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրում:  
1 7313

Քննարկվել է 22.05.2019 - 06.06.2019

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:  Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն. 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում  գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 5. Գենդերային խտրականության կանխարգելում: Նախագծի շրջանակում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:  
33 14890

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.05.2019 - 30.05.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել ծրագրի իրականացման ընթացակարգը` ապահովելով մասնագետների ներգրավումը ծրագրի իրականացման գործընթացում:
0 6215

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.04.2019 - 08.05.2019

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ: Միաժամանակ, լուծում է տրվել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակել նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին։     
0 6476

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.04.2019 - 10.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում կամ դաջվածք անելու պահանջ՝ մինչ շահառուին հանձնելը: Սա միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը: Դրան է միտված նաև այն դրույթը, որով նախատեսվում է, որ բուժատեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունում՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին: Նախագծով նախատեսվում է նաև կազմակերպությունների որակավորման չափանիշների մեջ  մասնագիտական փորձառությանը վերաբերող փոփոխություն՝ ազատականացնելով գուլպա և կոշիկ ձեռք բերելու գործընթացը: Ծառայությունը շահառուին մոտեցնելու նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ՍԱՏԳ(Բ): Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք  առնչվում են թղթային մատյաններ վարելուն, քանի որ հավաստագրերի հաշվառումը, համարակալումը, գործերի վարումը իրականացվում է էլեկտրոնային համակարգերով: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուներին աջակցող միջոցներ տրամադրելու ծառայությունների  հասանելիության և կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մեծացում:  
13 8282