Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.04.2022 - 16.05.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովման նպատակով (իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում օրենքով լիազորող նորմի սահմանում)։
0 2885

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2022 - 13.05.2022

«Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովման նպատակով (իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում օրենքով լիազորող նորմի սահմանում)։
0 2970

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է բանկերի աշխատողների հետ միասնական աշխատանքային երաշխիքներ նախատեսելու համատեքստում նաև ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատողներին 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք տրամադրելու նպատակով։
0 2661

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.04.2022 - 02.05.2022

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով իրավական հիմք (լիազորող նորմ) կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, ֆունկցիոնալության գնահատման գործիքների  ձևերը հաստատելու, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:
0 3266

Քննարկվել է 15.04.2022 - 02.05.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետևյալ իրավական ակտերի համար՝ «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում, «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը և դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման։ Օրենքի  9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դրույթն առաջարկվում է հանել, քանի որ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի հիման վրա ներկայումս շրջանառվում է նաև «Սոցիալական աջակցության մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են նոր ծառայություններ, մասնավորապես համայանքային փոքր տների վերաբերյալ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը հիմնականում միտված է լինելու խնամքի մեծ հաստատությունների փոխակերպմանը համայնքային փոքր տներով: Նախարարության կողմից միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կսահմանվեն մեկ իրավական ակտում:  
0 2941

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.04.2022 - 02.05.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Խնամքի փոխակերպման ծրագրի  նպատակն է խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող անձանց համար համայնքահենք ծառայությունների մատուցումը, հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ կանխարգելումը: Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով և զարգացնելով համայնքահենք ծառայությունները՝ համայնքային փոքր խմբային տներ, անձնական օգնական, տնային խնամք: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն:
8 3209

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.04.2022 - 29.04.2022

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է գույքագրել Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ) և ապահովել դրանց կատարումն։  
0 2925

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.04.2022 - 20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-ն որոշման դրույթները և կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ԱԺ 1-ին ընթերցմամբ ընդունվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև այդ համատեքստում՝ կանոնակարգելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:
0 3127

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.04.2022 - 18.04.2022

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։ ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի, որով պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Նախագծով սահմանվել են լիազորող նորմեր ինչպես գործող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համար, այնպես էլ իրավական հիմքեր են ստեղծվել մի շարք նոր սոցիալական ծառայությունների համար:
0 3203