Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.10.2018 - 15.11.2018

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր Նախագծերի նպատակը գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքները նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ  կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում  օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։   «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:
0 9248

Քննարկվել է 25.10.2018 - 09.11.2018

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների հստակեցմանը, միատեսակ կիրառման ապահովմանը և պատասխանատվություն կիրառող մարմնի հայեցողական լիազորությունների սահմանափակմանը:
0 7501

Քննարկվել է 28.09.2018 - 15.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի փոփոխման հիմնական նպատակն է` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն ավելի  հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար:
0 6353

Քննարկվել է 19.09.2018 - 06.10.2018

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծի մշակումը պայմանավորված է ՓՄՁ սուբյեկտների, ներդրողների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնման արտադատարանական անկախ ինստիտուտի ներդման անհրաժեշտությամբ: Հիմք ընդունելով միջազգային փորձի վերլուծությունը` Նախագիծը նախատեսում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի ստեղծում` ի դեմս Ձեռնարկատիրական հաշտարարի: Նախագծով նախատեսվում է, որ Հաշտարարն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից:
2 9932

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.09.2018 - 05.10.2018

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում առկա որոշակի խնդիրները վերացնելու և տվյալ ոլորտները կանոնակարգելու պահանջներով:
1 7532

Քննարկվել է 04.09.2018 - 19.09.2018

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է` 1) սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին 2) խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին 3) խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար պահանջվող միջոցներին և ակնկալվող արդյունքներին:
0 18306

Քննարկվել է 28.08.2018 - 17.09.2018

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ներկայումս աշխարհում ընդլայնվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների օգտագործման և տարածման հետ կապված հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է նոր և չկարգավորված իրավահարաբերություննեերի առաջացմանը: Այսօր թվային միջավայրում և գլոբալ ցանցերում ստեղծագործությունների օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության  հուսալի և արդյունավետ միջոցներ: Գործող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի  մի շարք դրույթներ չեն համապատասխանում  ներկայումս միջազգային պրակտիկայում  կիրառվող որոշ մոտեցումներին և ենթակա են վերանայման։ Մասնավորապես, օրենքի ընդունումից հետո մշակվել և ուժի մեջ են մտել երկու նոր միջազգային պայմանագրեր։    «Տեսալսողական կատարումների մասին» 2012 թվականի Պեկինի   պայմանագիրը նպատակ ունի կատարելագործել կատարողների իրավունքները և նրանց տրամադրել  ավելի արդյունավետ ու միատեսակ պահպանություն:    2013 թվականին Մարաքեշում ընդունված «Կույրերի, տեսողական հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը նախատեսում է հեղինակային իրավունքի որոշակի սահմանափակումներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց՝ ավելի լիարժեք ու արդյունավետ մասնակցելու և ներգրավվելու հասարակական և մշակութային կյանքին:
1 10013

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.08.2018 - 06.09.2018

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայումս, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի: Վերոգրյալ դրույթի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվել է «Առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նպատակը, ըստ էության, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև հարաբերությունների հնարավորինս հստակեցումն ու տվյալ ոլորտում վաճառողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովումն էր։ Հաշվի առնելով վերոգրյալը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների կողմից բարձրաձայնած խնդիրները, որոնք ի հայտ են եկել  իրավակիրառ պրակտիկայում՝ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և առավել մանրամասն սահմանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի իրավունքներն ու պարտականությունները:
0 7204

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.08.2018 - 30.08.2018

ՀՀ -ում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով մշակված մի շարք իրավական ակտերի նախագծերի փաթեթներ Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:
1 11528