Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

10.03.2026 25.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացող ԵՏՀ խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 877 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 120 որոշման գործողության ժամկետը լրացել է (մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման կարգավիճակի փոփոխությունը հնարավոր է կատարել միայն այն ընդունող մարմնի կողմից, ուստի մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Մնաց {days} օր
0 266

10.03.2026 26.03.2026
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        Նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի՝ 10.03.2025թ. կայացած նիստի արձանագրության 7․1-ին կետով՝ խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելու վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 307

10.03.2026 25.03.2026
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «22 ԵՎ 23» ՀՈՒԼԻՍԻ 2025Թ․ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 9809-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը ներկայացվում է հիմնվելով 2024թ. սեպտեմբերին ընդունված  «Զբոսաշրջային կենտրոններ կամ գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական և բնապահպանական հիմնական նորմերը, զարգացման նպատակները, խնդիրները և միջոցառումները հաստատելու մասին» հրամանի վրա, որը նախանշում է ՀՀ կառավարության՝ կլաստերների ստեղծման մոտեցումը, սահմանում է զբոսաշրջային կլաստերի (կամ ուղղության) հատկանիշները, որպես նշանակալի զբոսաշրջային ռեսուրս և ակտիվներ պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր կամ դրանց համախումբ։ Այս մոտեցումը ներառում է քաղաքային և բնական ռեսուրսների կառավարումը, պատմական հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև կլաստերով նախատեսված զբասաշրջային ակտիվների և ենթակառուցվածքների բարեկարգումը, արդյունավետ շահագործումն ու պահպանումը։ Նախագծով առաջարկվում է ձևավորել Ծրագրի կառավարման կոմիտե, որի գործունեության հիմնական նպատակը Ծրագրի վերաբերյալ ռազմավարական քննարկումներն են, բարձր մակարդակի որոշումների կայացումը, ներառյալ՝ կլաստերների զարգացման պլանների և ենթածրագրերի հաստատումը և միջգերատեսչական համագործակցությունը՝ ելնելով ծրագրի բազմաոլորտ բնույթից։ Ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի՝ ԾԿԿ-ն  ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ, որով հաստատվում է նաև  դրա անհատական կազմը  և աշխատակարգը։ Ծրագրի իրականացման ընթացքում  ԾԿԿ-ի կազմում ընդգրկված գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ԾԿԿ-ի մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար յուրաքանչյուր գերատեսչություն նշանակում է պատասխանատու ներկայացուցիչ։ ԾԿԿ-ն աշխատանքները կազմակերպում է իր աշխատակարգին համապատասխան, որը ներառում է ԾԿԿ-ի․ ü  գործունեության ոլորտը, նպատակը և խնդիրները, ü  աշխատանքների կազմակերպումը, ü  նիստերի անցկացումը, ü  արձանագրման և գործավարության կարգը, ü  նախագահի, անդամների և քարտուղարի գործառույթները, ü  գործունեության դադարումը:  
Մնաց {days} օր
0 121

09.03.2026 25.03.2026
««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, որպես որակի ենթակառուցվածքի համակարգի առաջնային բաղադրիչ, նպատակաուղղված է մարդու կյանքի և առողջության, սպառողների իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը և անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ոլորտի իրավական դաշտի արդիականացում, հստակեցում և ներդաշնակեցում միջազգային և տարածաշրջանային նորմատիվ պահանջներին, ինչպես նաև գործող կարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերի վերացում։
Մնաց {days} օր
0 216

09.03.2026 26.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման առարկան և առաջարկվող լուծումները ·  Նոր նպատակային ուղղության սահմանում (5-րդ կետի 5-րդ ենթակետ)։ Ծրագրի շրջանակում որպես աջակցության ուղղություն է սահմանվում զբոսաշրջային կենտրոններում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը կամ վերակառուցումը։ Սույն կետը ձևակերպվել է 5-րդ կետի 2-րդ ենթակետի նույնական սկզբունքով՝ սահմանելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից։ Սույն ձևակերպմամբ հստակ տարանջատվում է շահառուի (ներդրում իրականացնող տնտեսավարողի) և կատարողի (կապալառուի) դերերը։ Սա երաշխավորում է, որ սուբսիդավորումը տրվում է ներդրողին, իսկ կապալառուն հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող, ինչն ապահովում է հարկային թափանցիկությունը։ ·  Սուբսիդավորման պայմանների հստակեցում։  Հյուրանոցային նախագծերի համար սահմանվում է սուբսիդավորման չափ՝ դրամային վարկերի դեպքում 5%, արտարժութայինի դեպքում՝ 3%: ·  180-օրյա բացառություն (6-րդ կետի 11-րդ ենթակետի «ե» պարբերություն). Հաշվի առնելով, որ խոշոր հյուրանոցային նախագծերը կապիտալատար են և ունեն երկարատև շինարարական փուլ, սահմանվում է, որ 180-օրյա ժամկետանց պարտավորությունների հիմքով սուբսիդավորման դադարեցման կանոնը չի տարածվում այս ուղղության վրա։ Սա անհրաժեշտ է ներդրումային ռիսկերը նվազեցնելու համար այն փուլում, երբ օբյեկտը դեռևս եկամուտ չի գեներացնում։ ·  Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աջակցության սահմանափակում։ (D բաժին) սույն ծրագրի շրջանակում։ Նշված փոփոխությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանձնահատկություններով և աջակցության գործիքների ոլորտային, նպատակային կիրառման անհրաժեշտությամբ։ Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը հանդիսանում է կարգավորվող և ոլորտային քաղաքականությամբ ուղղորդվող գործունեություն, որի զարգացումն իրականացվում է էներգետիկայի ոլորտին բնորոշ առանձին ծրագրերի և կարգավորումների շրջանակում՝ հաշվի առնելով էներգահամակարգի տեխնիկական և տնտեսական հավասարակշռության ապահովման, արտադրական հզորությունների պլանավորման, ինչպես նաև փոխանցման և բաշխման ցանցերի թողունակության պահանջները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հիմնական միջոցների չհամակարգված ձեռքբերումը կարող է հանգեցնել պետական աջակցության գործիքների չհամակարգված կիրառման, ինչպես նաև նույն ներդրման նկատմամբ տարբեր ծրագրերով աջակցության համընկնման (կրկնակի խթանման) ռիսկի առաջացման։
Մնաց {days} օր
0 386

05.03.2026 21.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագի Նախագծի ընդունումը պայմանավորված է`  Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման  կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների, մասնավորապես, տարընթերցման տեղիք տվող որոշ հարցերի լուծման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 353

Քննարկվել է 04.03.2026 - 19.03.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները։ Միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում արգելքի տրամաբանությանը։ Միաժամանակ առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման շրջանակի ճշգրտում՝ այն ապրանքների ընդգրկմամբ, որոնք հանդիսանում են գունավոր մետաղների վերամշակման արտադրական շղթայի միջանկյալ, սակայն առանցքային բաղադրիչներ և որոնց տեղական վերամշակումը նպաստում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացմանը։
Մնաց {days} օր
0 397

04.03.2026 22.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 904-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Մնաց {days} օր
0 465
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: