Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.05.2023 - 05.06.2023

Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին «Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն  ընդունելու մասին N 58 որոշման (ՄՄ ՏԿ 029/2012) 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջը և այս համատեքստում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ազգային օրենսդրությամբ կսհամանվեն այլ սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և տվյալ խնդիրը կունենա իրավական կարգավորում: 
0 2360

Քննարկվել է 17.05.2023 - 01.06.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող մսային ուղղության տոհմային կենդանիների գլխաքանակը, ինչը կնպաստի դրանց գենոֆոնդի օգտագործմամբ մսի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ տավարի մսի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված տավարի և հորթի մսի արտադրության թիրախային ցուցանիշի ապահովմանը։ Ներկրված կենդանիների գենետիկական ներուժի շնորհիվ մսի աճեցման համար սպանդի ենթարկվող յուրաքանչյուր կենդանու հաշվով հնարավորություն կընձեռվի լրացուցիչ ստանալ 65 կգ բարձրորակ տավարի միս:
0 2171

Քննարկվել է 17.05.2023 - 01.06.2023

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կոնյակի և կոնյակի սպիրտների արտադրության ոլորտում հետագա գործունեություն կիրականացնեն բացառապես այն կազմակերպությունները, որոնք համալրված են արտադրության ամբողջական ցիկլի (խաղողի մթերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացումը) ապահովման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով և հումքի մթերման ու պատրաստի արտադրանքի պահման և հնացման համար անհրաժեշտ տարողություններով։ Կապահովվի նախորդ տարվա ընթացքում իրացրած պատրաստի արտադրանքի քանակի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղողի երաշխավորված մթերումներ, որն էականորեն կմեղմի վերջին տարիներին առաջացող խաղողի մթերման գործընթացում առաջացող խնդիրը։
2 2344

Քննարկվել է 16.05.2023 - 31.05.2023

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենք Քաղաքացիական օրենսգրքի 1137-րդ հոդվածով նախատեսված գործող կարգավորման համաձայն՝ հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտի առանց համապատասխան թույլտվության օգտագործելու դեպքում իրավատիրոջը հնարավորություն է տրվում առանց թույլտվության հեղինակային իրավունքի օբյեկտն օգտագործած անձից պահանջել․ ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։ Նախագծով առաջարկվում է նախատեսել իրավատիրոջ կողմից օրենքով նախատեսված սահմանված չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որի դեպքում իրավատերը դատարանում որպես հայցվոր հանդես գալիս պարտավոր չի լինի ապացուցել, որ ինքը կրել է որևէ չափի ֆինանսական վնաս, որպեսզի պատասխանողի վրա հայցի բավարարման արդյունքում դրվի իրավատիրոջը որպես փոխհատուցում որոշակի գումար վճարելու պարտականություն, փոխարենը իրավատերը պետք է ապացուցի սոսկ հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման փաստը։
1 1556

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.05.2023 - 26.05.2023

«Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
0 1694

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.05.2023 - 19.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 79-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 79-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
0 1765

Քննարկվել է 03.05.2023 - 18.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրին մասնակցելու համար Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված բավականաչափ դիմումների առկայությամբ, Կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշի կատարման, պետական բյուջեի ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման և դրանց նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացման, ինչպես նաև վերահսկողական գործառույթ ունեցող կառույցների կողմից բացահայտած խնդիրները վերացնելու և նորերը կանխելու անհրաժեշտությամբ։
0 1979

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.05.2023 - 18.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցմանը որպես այլընտրանք առաջակվում է նաև ակրեդիտիվի բացման մեխանիզը։
0 1901

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպմամբ և համակարգմամբ և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 3-ի  «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով։  
0 1763