Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.12.2022 - 04.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2585

Քննարկվել է 19.12.2022 - 04.01.2023

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐ
0 2798

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.11.2022 - 16.12.2022

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողակա­նությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար: Էներգետիկայի բնագավառում ԿՓՀ ծրագիրը վեր է հանում որոշակի բացեր, որոնք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նկատմամբ էներգետիկ ոլորտի հարմարվողա­կանու­թյանը:
1 3629

Քննարկվել է 25.11.2022 - 10.12.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխության կատարմանը։ Որոշմամբ սահմանվում  են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների (այսուհետև՝ Օպերատորներ) ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։ Նախագծով առաջարկվում է, նախ, հստակեցնել Որոշմամբ հաստատված հավելվածում ներառված համայնքների ցանկը՝ հաշվի առնելով նախորդ երկու տարիների ընթացքում կատարված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ համայնքների թվակազմում առաջացած փոփոխությունները։  Բացի այդ՝ նախագիծը նախատեսում է նաև Օպերատորների ցանկում ընդգրկված համայնքների թվի ավելացում (Նախագծի ընդունման դեպքում այդ ցանկում կներառվեն քաղաքացիների սպասարկման գրասենյակ ունեցող բոլոր համայնքները)՝ հաշվի առնելով մի շարք համայնքներում ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների տրամադրման հաջող փորձը։ 
0 2711

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 24.11.2022 - 10.12.2022

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում դեպի վերակառուցվող Մ 1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ 37+545 – կմ 71+435 (34 կմ) հատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու, ինչպես նաև վերակառուցվող ճանապարհի կմ 41+300 հատվածում դեպի Նոր Եդեսիա համայնք մուտք ապահովելու նպատակով փախհատում կառուցելու համար ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչել
0 2235

Քննարկվել է 24.11.2022 - 10.12.2022

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը: Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։ Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։
0 2595

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 24.11.2022 - 10.12.2022

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման նպատակն է հանրության գերակա շահ ճանաչել Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման  օտարման շերտի սահմաններում գտնվող  տարածքները:   
0 2596

Քննարկվել է 21.11.2022 - 07.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաբնակավայր համայնքներին նոր լիազորություններ փոխանցելու գործընթացի սկզբունքները, նպատակները, խնդիրները նկարագրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հայեցակարգը նպատակ ունի նախանշելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորությունների ապակենտրոնացման մասով առաջիկա տարիների ընթացքում ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների և միջոցառումների շրջանակները, ներկայացնելով ապակենտրոնացման ենթակա այն հիմնական լիազորությունների բնագավառները, որոնց ապակենտրոնացմանը միտված կլինեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող փաստաթղթերի մշակման, հաստատման և իրագործման գործընթացները, խթանել տեղական ինքնակառավարման կայուն զարգացումը, վերածել ապակենտրոնացումը շարունակական և արդյունքամետ գործընթացի, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու կարևորությունը հանրային հարցերի շուրջ որոշումների կայացման գործում, ապահովել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և ստեղծել թափանցիկ, հաշվետու տեղական ինքնակառավարման համակարգ՝ հիմնված լավ կառավարման սկզբունքների վրա: Նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 8.1-ին կետով նախատեսված «Միավորված համայնքների լիազորությունների և կարիքների ուսումնասիրման հիման վրա լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի մշակում» ենթակետի պահանջներից:
1 3452