Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.03.2024 - 22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալու ապահովել գործակալների միջոցով պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների և հետգնումների անխափան իրականացումը:
Մնաց {days} օր
0 2685

Քննարկվել է 22.02.2024 - 15.03.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՖԿՏՀ) ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման՝ որպես ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ավտոմատացման ծրագրի մասշտաբներով, ծածկույթով և բարդությամբ պայմանավորված գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք ենթադրում են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումների կիրառում: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնք կարող են հանգեցնել գործող պայմանների բովանդակային փոփոխության:
Մնաց {days} օր
0 3479

Քննարկվել է 22.02.2024 - 30.04.2024

Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ) Տեխնիկական Առաջադրանք ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է ներդնել Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ): Ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակն է վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին և կնպաստի՝ ● արդյունավետ որոշումների կայացմանը` ռազմավարական և ամենօրյա մակարդակներում, ● պատշաճ վերահսկողության ապահովմանը, ● հաշվետվողականության որակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
0 3848

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրա­մանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրա­պա­րակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսա­ցող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավա­կան ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
Մնաց {days} օր
0 3846

Քննարկվել է 18.01.2024 - 08.02.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Շրջանառության հարկի համակարգի և հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատում, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացում, ինչ­պես նաև ՓՄՁ համար նախա­տես­ված երկու հարկ­ման համակարգերն ավելի հասցեական դարձ­նում
Մնաց {days} օր
48 38869

Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ»ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մնաց {days} օր
0 3423

Քննարկվել է 03.01.2024 - 18.01.2024

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու պետական պարտքի ոլորտի իրավական կարգավորման արդիական համակարգ` միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ:
Մնաց {days} օր
0 2975
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: