Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.09.2021 - 26.09.2021

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում միջոցառման շրջանակները և այն թույլատրելի համարել նաև ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու հանցագործության բացահայտման համար:
Մնաց {days} օր
1 4885

Քննարկվել է 01.09.2021 - 16.09.2021

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը՝ նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով, արդյունքում հնարավորություն ընձեռելով կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ապահովելու հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը:
Մնաց {days} օր
83 57073

Քննարկվել է 30.08.2021 - 14.09.2021

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման մեջ և դրա հավելվածներում հետևյալ հիմնական ուղղություններով. 1) Միջազգային փորձի հաշվառմամբ սահմանվում են Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման իրականացման նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոչ միայն կատարողականի գնահատում՝ քանակական մշտադիտարկում, այլև որակական մշտադիտարկում՝ միջանկյալ մոնիթորինգի շրջանակներում պարզելով կատարված գործողություններով ձեռք բերված փաստացի արդյունքները: 2) Մասնակցային մոնիթորինգի ապահովման նպատակով սահմանվում են մշտադիտարկման և գնահատման նոր ընթացակարգ և ողջամիտ ժամկետներ, որոնք հնարավորություն կտան՝ ա. ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկում և գնահատում և դրանք ներկայացնելու Արդարադատության նախարարությանը, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից կազմված մշտադիտարկման և գնահատման հաշվետվության նախագծի վերաբերյալ, դրանց համապատասխանությունը Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին, բացահայտելով առկա խնդիրները և մարտահրավերները: բ. Արդարադատության նախարարությանը՝ իր վերլուծություններում օգտագործելու և ապահովելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցների և առաջարկությունների ամփոփումը մշտադիտարկման և գնատաման հաշվետվություններում: 3) Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի առանձին բաժինների համար սահմանվում են միջանկյալ արդյունքային ցուցիչներ (արդյունքային վերստուգիչ ցուցիչներ)՝ միջանկյալ մշտադիտարկումը հնարավոր դարձնելու նպատակով. 4) Բացահայտված խնդիրների լուծման, արդեն իսկ ընդունված օրենքների հետ հակասության վերացման նպատակով վերանայվում են առանձին միջոցառումների վերստուգիչ ցուցիչները, սահմանվում են նոր վերստուգիչ ցուցիչներ, վերանայվում են ակնկալվող արդյունքները և սահմանվում են նոր ակնկալվող արդյունքներ: 5) Վերանայվում և լրացվում են Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումներով սահմանված կատարման ենթակա գործողությունների շրջանակը և դրանց կատարման ժամկետները՝ իրատեսական միջոցառումների շրջանակ նախատեսելու, Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ գործողություններ նախատեսելու, առաջիկա տարում նախկինում չավարտված աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություններ սահմանելու նպատակով: Միաժամանակ վերստուգիչ ցուցիչներում նշված ժամկետները սահմանվում են ըստ տարիների, քանի որ գնահատումն իրականացվում է տարեկան 1 անգամ: 6) Հստակեցվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը՝ տարանջատելով հիմնական կատարող և համակատարող մարմինները:  7) Նախագծում կատարվում են նաև տեխնիկական և սղագրական բնույթի փոփոխություններ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը:
Մնաց {days} օր
0 5459

Քննարկվել է 30.08.2021 - 15.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ներառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Այդպիսի տեղեկությունների մի մասը պետք է հասանելի դառնա միայն պետական մարմիններին և որոշակի շրջանակում ներառված անձանց, որոնց ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք ունեն հասանելիություն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա բոլոր, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններին։
Մնաց {days} օր
1 5722

Քննարկվել է 25.08.2021 - 11.09.2021

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է՝ վերանայել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերը, ինչպես նաև ծանրության աստիճանները: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ առողջապահության նախարարության ռևմատոլոգիայի գծով, սրտաբանության գծով, աղեստամոքսաբանության գծով, նյարդաբանության գծով, ինֆեկցիոն հիվանդությունների գծով բժիշկ-խորհրդատուների կարծիքները՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի դասակարգման մեջ որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերի, ինչպես նաև ծանրության աստիճանների վերանայման վերաբերյալ, որոնք ներկայացվում են կից:
Մնաց {days} օր
0 6860

Քննարկվել է 20.08.2021 - 05.09.2021

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննարկման և լուծման հետ կապված առկա իրավական կարգավորումները, ինչպես նաև սահմանել նշյալ հարցի արդյունավետ իրացման հետ կապված նոր կարգավորումներ, իրավական երաշխիքներ: Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից:
Մնաց {days} օր
0 6642

Քննարկվել է 12.08.2021 - 27.08.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Նորմատիվ իրավաան ակտերի մասին» օրենքի նախին խմբագրությամբ 22-րդ հոդվածի համաձայն` թարգմանության տեքստը ստորագրում է Արդարադատության նախարարը: Փոփոխությունների արդյունքում թարգմանության տեքստն այլևս պետք է ստորագրի Կառավարության սահմանած՝ պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը:  Մինչև փոփոխությունը եղած խմբագրության հիման վրա ընդունված էր Որոշումը, որը ներկայումս անհրաժեշտ է փոխել:
Մնաց {days} օր
0 5454

Քննարկվել է 11.08.2021 - 26.08.2021

«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
Մնաց {days} օր
0 5234

Քննարկվել է 10.08.2021 - 25.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեում սահմանված դասային աստիճաններին և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը: 
Մնաց {days} օր
0 5669
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: