Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ

   Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝

   Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,

   անշարժ գույքի շուկայական գնահատու­թյուն­ների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարք­ների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,

   պայմանագրային և գնահատված գների անցկա­ցում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտի­ների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև  շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում:

 

  • Քննարկվել է

    12.03.2019 - 28.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում, Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13270

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.03.2019

1. Առաջարկում ենք շինության մեկ ք.մ. մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքի ներդրման փոխարեն 20 գոտիներից յուրաքանչյուրում հաշվարկել շուկայական արժեքը, որն էլ իր հերթին յուրաքանչյուր տարի պետք է պարտադիր վերանայվի՝ նախագծում ամրագրվելիք համապա-տասխան դրույթի համաձայն:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.03.2019

1. Առաջարկում ենք մեկ անգամ ևս գնահատել հողի բազային արժեքի 5.5 անգամ թանկացնելու դեպքում՝ ինչպիսի բացասական ազդեցություն կունենա տնտեսության աճի և տարածքների համաչափ զարգացման վրա՝ հաշվի առնելով, որ կառուցապատման համար ոչ շահավետ պայմաններում գտնվող հողերի օտարման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքում առաջանում է լրացուցիչ ֆինանսական բեռ՝ ներկա պայմանների համեմատ: Պետք է հաշվի առնել, որ աճուրդներում հողատարածքները շուկայական արժեքին մոտ վաճառելու համար կա մեծ գործիքակազմ , որի մասին արդեն իսկ ներկայացրել ենք առաջարկություններ: Էական խնդիր է նաև հողի հարկի թանկացումը, որի դեպքում զգալի կտուժեն շահագործվող անշարժ գույքի սեփականատերերը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.03.2019

1. Առաջարկում ենք որոշման նախագիծը տարանջատել առնվազն երկու հիմնական որոշման նախագծերի, որոնցից մեկում հիմնականում ներկայացվեն քննարկվող նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ ենթակետի առաջին մասով և 2-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացվող դրույթները, իսկ հաջորդ նոր ստեղծվելիք նախագծում հիմնականում ներկայացվի քննարկվող նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 2-րդ մասի, 5-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ներկայացվող դրույթները: Ենթադրվում է, որ մեր կողմից առաջարկվող նախագծերը կներկայացվեն ավելի լայն քննարկման, այդ թվում ոլորտի մասնագետների կողմից կուսումնասիրվեն ներկայացվող հիմնավորումները:

Տեսնել ավելին