Հիշել նախագիծը

«Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

   Սույն օրենքը սահմանում է անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը:

 

   Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

   Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված արժեքները հիմք են հանդիսանում անշարժ գույքի հարկով հարկման համար:

 

   Հոդված 3. Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական գնահատման կարգը

 

   Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ահ=Աբհ x Մհ x Գգ

           

   որտեղ`

   Ահ- անշարժ գույքի հարկման նպատակով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքն է,

   Աբհ- հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքն է,

   Մհ- գնահատվող հողամասի մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,

   Գգ- հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) տարածագնահատման գոտիականության (գտնվելու վայրի) գործակիցն է:

   Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի շուկայական գնահատման մեթոդաբանությունը, հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

   Հոդված 4. Անշարժ գույքի հարկման նպատակով (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական գնահատման կարգը

  

   Անշարժ գույքի հարկման նպատակով (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ա=Ահ  + Աշ

   որտեղ`

   Ա- անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական արժեքն է,

   Ահ- անշարժ գույքի հարկման նպատակով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքն է,

   Աշ - անշարժ գույքի հարկման նպատակով շինության շուկայական արժեքն է:

  

   Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքը (Ահ) հաշվարկվում է սույն օրենքի      3-րդ հոդվածով սահմանված կարգով:

   Անշարժ գույքի հարկման նպատակով շինության շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

       Աշ = {(Ա1 + Ա2 + … + Աn) + (Աբշ x Գծա x Մծ x Գմծ) + (Աբշ x Գպա x Մպ x Գմպ)} x Գն x Գգ          

   որտեղ՝

   Ա1, Ա2, … Աn - առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում՝ նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի (տանիքային հարկի)) արժեքներն են,

   Աբշ – շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,

   Գծա – ծածկերի, շվաքարանների առկայության գործակիցն է,

   Մծ – ծածկերի, շվաքարանների մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,

   Գմծծածկերի, շվաքարանների մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

   Գպապարիսպների առկայության գործակիցն է,

   Մպ – պարիսպների հիմքի մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,

   Գմպպարիսպների մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

   Գն - շինության նպատակային նշանակության գործակիցն է,

   Գգտարածագնահատման գոտիականության (գտնվելու վայրի) գործակիցն է:

 

   Ա1, Ա2, … Աn – արժեքները հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

  

Աn = Աբշ x Մշ x Գնտ x Գա x Գծ x Գտ x Գահ x Գբ x Գհ x Գօ x Գվ x Գմ

 

   որտեղ՝

   Աբշ – շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,

   Մշ - շինության (բացառությամբ ծածկերի, շվաքարանների և պարիսպների) մակերեսն է (ներքին չափերով)՝ արտահայտված քառակուսի մետրով,

   Գնտշինության կառուցման նյութի տեսակի հետ կապված գործակիցն է,

   Գա – շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

   Գծ – շինության միջհարկային ծածկի տեսակի գործակիցն է,

   Գտ – շինության տանիքի նյութի գործակիցն է,

   Գահ – շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

   Գբ – շինության բարձրության (ներքին չափերով) գործակիցն է,

   Գհ – շինության հարկայնության գործակիցն է,

   Գօ – օժանդակ շինության գործակիցն է,

   Գվ – շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

   Գմ – շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է:

  

   Անշարժ գույքի հարկման նպատակով (բացառությամբ  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական գնահատման մեթոդաբանությունը, շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

   Հոդված 5. Անշարժ գույքի հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական գնահատման կարգը

 

   Անշարժ գույքի հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ա= Աբշ x Մշ x Գնտ x Գա x Գծ x Գբ x Գհ x  Գվ x Գմ x Գն x Գգ

 

   որտեղ`

   Աբշ - շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,

   Մշ- շինության մակերեսն է (ներքին չափերով)՝ արտահայտված քառակուսի մետրով,

   Գնտ - շինության կառուցման նյութի տեսակի հետ կապված գործակիցն է,

   Գա- շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

   Գծ - շինության միջհարկային  ծածկի  տեսակի  գործակիցն է,

   Գբ - շինության բարձրության (ներքին չափով) գործակիցն է,

   Գհ - շինության հարկայնության գործակիցն է,

   Գվ - շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

   Գմ- շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

   Գն - շինության նպատակային նշանակության գործակիցն է,

   Գգ - տարածագնահատման գոտիականության (գտնվելու վայրի) գործակիցն է:

           

   Անշարժ գույքի հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական գնահատման մեթոդաբանությունը, շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

   Հոդված 6. Անցումային դրույթներ

 

   Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը:

 

   Հոդված 7.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    07.03.2019 - 22.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11881

Տպել