Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.11.2025 - 19.11.2025

«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է նախատեսել տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող միասնական ընթացակարգեր և օրինակելի ձևաթղթեր, որոնք կկիրառվեն տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամք տրամադրող բոլոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից: Ընթացակարգերը և համապատասխան օրինակելի ձևաթղթերը կազմվել են՝ հիմք ընդունելով Օրենքի ու դրանից բխող ՀՀ կառավարության որոշումների պահանջները:  
Մնաց {days} օր
2 967

Քննարկվել է 02.10.2025 - 17.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաներին, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին՝ տրամադրելով նաև կինեզիոթերապիա:  
Մնաց {days} օր
1 890

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորող նորմը նախատեսում է, որ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։ Նշվածով պայմանավորված մշակվել է համապատասխան հրամանի նախագիծ, որով առաջարկվում է նախատեսել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ մեկ հավելվածի տեսքով, որը համահունչ կլինի «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:
Մնաց {days} օր
82 4584

Քննարկվել է 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում) հասատվել Է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը (թվով՝ 163 անձ)՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով։ Որոշմամբ նախատեսվում էր՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր։ Որոշմամբ սահմանված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված ոչ խնդրահարույց դեպքերով բնակարանների նվիրաբերության գործընթացի ընթացքում 48 անձանց հետ կնքվել է անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր: Նվիրաբերության գործընթացի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, որոնց պատճառով  օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել Որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացը: Քանի որ Որոշման հավելվածում ներառված 163 շահառուներից բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքվել է 48-ի հետ, մնացած շահառուների՝ բնակարանների նվիրաբերության գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցումներ է կատարել տարբեր մարմինների՝ տիպական խնդիրները բացահայտելու, որոշման շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և վերլուծելու նպատակով, որի արդյունքներով մշակվել է սույն նախագիծը։            Նախագծի ընդունման արդյունքում կկազմակերպվի Որոշման հավելվածում ներառված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց բնակարանների նվիրաբերությունը՝ Որոշմամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում:    
Մնաց {days} օր
0 1377

Քննարկվել է 11.07.2025 - 28.07.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։ ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը։ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն վերոնշյալ ցանկի 8-րդ կետի՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով: Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական բնակարանային ֆոնդից համապատասխան սոցիալական խմբերի անձանց (ընտանիքներին) անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ կլրացվեն այն օրենսդրական բացերը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:
Մնաց {days} օր
1 1493

Քննարկվել է 09.07.2025 - 24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքի կիրարկումը, որի շրջաակներում սահմանվելու են ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացն ապահովող ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 1841

Քննարկվել է 07.07.2025 - 25.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ       Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշմամբ սահմանվում է անտառի խնամքի և սանիտարական հատումների իրականացման պայմանները, որոնք նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը։ Վերոնշյալ հատումների իրականացման նպատակով տեղի է ունենում հատատեղերի հատկացում, ինչը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ։       1990-ական թվականներից էներգետիկ ճգնաժամի պատճառով անտառներում իրականցված համատարած հատումների արդյունքում առաջացել են վեգետատիվ ծագման ծառուտներ։ Հայաստանում դեգրադացված վեգետատիվ ծագման ծառուտների միջին տարիքը 30-40 տարեկան է: Այս լայնատերև անտառներում չեն իրականացվում նպատակաուղղված անտառագիտական միջոցառումներ, ինչի հետևանքով այս անտառները բնութագրվում են ծառերի մեծ խտությամբ (30000-40000 ծառ 1 հա-ում) թույլ սաղարթով զարգացած էկոհամակարգ։ Սակայն շատ վայրերում առկա է ապագայի հեռանկարում այդ խաթարված ծառուտները բարձր արտադրողականության անտառի վերափոխման՝ հարուստ կենսաբազմազանությամբ օժտված, բարձր շինափայտի (լավագույն ծառերի օժանդակմամբ) և վառելափայտի ելքով (մրցակից ծառերի հեռացմամբ) անտառներ ստանալու բավականին լավ ներուժ։        Միևնույն ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվում է «Հայաստանում անտառների դիմակայունություն՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որը հաստատում է անտառներում վերոնշված իրականությունը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Կոճղաշիվային ծագման ծառուտների՝ «Ընտրովի արդիականացման միջոցառում»-ը, որը նպատակաուղղված է ծառի տրամագծի աճի օրինաչափ զարգացմանը և բնից գոյացող մեծ ծավալի փայտանյութի ստացմանը, առանց ոստերի՝ հետևելով ծառերի ընտրության մեջ կենսունակության, որակի և տարածաչափական հավասարաչափության սկզբունքներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետի  շրջանակներում։
Մնաց {days} օր
0 1185

Քննարկվել է 25.06.2025 - 10.07.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման նախագծով հաստատվում են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը, կարգավորվում են խնամք ստանալու համար դիմող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց և խնամք ստացող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները։ Նախագծի շրջանակում կատարվում է եզրութաբանական համապատասխանություն «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին, ինչպես նաև հստակեցվել են գործնականում առաջացած որոշ խնդիրներ և ներկայացվում են դրանց լուծման օրենսդրական կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 1147

Քննարկվել է 26.02.2025 - 14.03.2025

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան միջավայրին մոտ կազմակերպություններում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։  
Մնաց {days} օր
10 2199
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: