Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.11.2025 - 03.12.2025

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպու­թյունների աշխատողների վերապատրաստման և ատեստավորման արդյունքում հա­վելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերա­բերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության և համաֆինանսավորման սկզբունքների և չափորևոշիչների, ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը, դրույքաչափերի փոփոխության խնդիրների առավել մոտարկված ձևակերպումների սահմանմանը և հստակեցմանը:
Մնաց {days} օր
0 437

Քննարկվել է 09.07.2025 - 09.08.2025

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մի շարք իրավական, ինստիտուցիոնալ և գործնական հիմնավորումներով, որոնք անհրաժեշտ են «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի դրույթների վերանայման և դրանց համապատասխանեցման համար՝ ՀՀ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին, իրական իրավիճակին և ոլորտի զարգացման ընթացիկ պահանջներին։ Հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը՝ անհրաժեշտ է օրենքի վերանայում, ձևակերպումների ճշգրտում և նոր գործիքների ներդրում։ Շրջանառության մեջ դրվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքում, որոնք վերաբերում են ՞դրամագլուխ՞, ՞կինոմատոգրաֆիա՞, ՞կինոթատրոն՞, ՞կինոժառանգություն՞, ՞կինոփառատոն՞, ՞ստեղծագործական խումբ՞, ՞վարձութային վկայական՞, ՞ֆիլմարտադրող՞, ՞ֆիլմի հիրմնանյութ՞ եզրույթներին, ազգային մարմնի լիազորություննրին, ազգային ֆիլմի կարգավիճակին 
Մնաց {days} օր
63 7359

Քննարկվել է 10.06.2025 - 25.06.2025

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ առաջարկվում է հաստատել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին և ստեղծագործական խմբերին դրամական խրախուսում տրամադրելու  կարգը և չափերը:  Նշյալ որոշման ընդունումը բխում է ՀՀ մշակութային օրենսդրության հիմ ունքների մասին օրենքում կատարված փոփոխություններից, ինչպես նաև մշակույթի ոլորտում գործող արվեստագետներին խրախուսելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
5 1409
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: