Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

17.03.2026 01.04.2026
ՀՀ կառ․ 2006թ․-ի օգոստոսի 10-ի N 1136-Ն և ՀՀ կառ․ 2023թ․ հունիսի 16-ի N 957-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի կատարումը ստուգվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին, իսկ մնացած արտադրատեսակների համար՝ միայն իրացման ժամանակ։ Ընդ որում ազգային տեխնիկական կանոնակարգերով են սահմանվում համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի ստուգման պահը (միայն իրացման կամ նաև ներմուծման ժամանակ): Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի իրացման ժամանակ տեսչական մարմինների կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում հնարավոր չէ արտադրանքի ամբողջ ծավալի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուգումներ իրականացնել և նպատակահարմար է այդ փաստաթղթերի առկայությունը ստուգել նաև ներմուծման պահին, իսկ որոշ ազգային տեխնիկական կանոնակարգերում դեռևս փաստաթղթերի առկայության ստուգման պահանջը նախատեսված է միայն իրացման ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ներկայումս կատարել փոփոխություններ որոշ տեխնիկական կանոնակարգերում (մասնավորապես` ցեմենտներին, ցեմենտային կլինկերին և կենցաղային, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար) այդ մասով (նախատեսելով համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուոգումը նաև ներմուծման պահին)։
Մնաց {days} օր
0 227

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը:  
Մնաց {days} օր
0 3340

Քննարկվել է 13.02.2023 - 03.03.2023

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։
Մնաց {days} օր
0 4396

Քննարկվել է 11.05.2022 - 26.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով հաստատվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթը, որն ընդգրկում է 94 հարց, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթը, որն ընդգրկում է 86 հարց, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթը, որն ընդգրկում է 56 հարց, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթը, որն ընդգրկում է 53 հարց, «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթը, որն ընդգրկում է 27 հարց:
Մնաց {days} օր
0 5061

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈւԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Առողջապահության նախարարի  հրամանի ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 7580

Քննարկվել է 17.09.2020 - 02.10.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են և  2020 թվականի օգոստոսի 27-ի N 1437-Ն որոշմամբ լրացվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 25 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ստուգաթերթերը:
Մնաց {days} օր
0 7903
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: