Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

16.03.2026 31.03.2026
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ապահովելով ներդրված կառուցակարգերի շարունակական զարգացումն ու արդիականացումը: Նախագծի ընդունման արդյունքում նաև ակնկալվում է լուծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում առկա և շահագրգիռ մարմինների կողմից վեր հանված օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կարգավորումները համապատասխանեցնել Սահամանադրական դատարանի՝ ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։
Մնաց {days} օր
0 226

Քննարկվել է 28.07.2017 - 28.08.2017

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական արադարադատություն իրականացնող մարմին, դատական սահմանադրական վերահսկողություն իրականացման շրջանակներում երաշխավորում է Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը: Այս ինստիտուտը էական դերակատարում ունի ժողովրդավարության ամրապնդման, իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորման և մարդու ու քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման հարցում: Ուստի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է Սահմանադրության նորմերի և սկզբունքների կենսագործումն ապահովելու համար: Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թվականին` նորանկախ պետության առաջին Սահմանադրության հիման վրա, որի շրջանակներում 1995թ. նոյեմբերի 20-ին ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» առաջին օրենքը և դրանով հիմք դրվեց Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների օրենսդրական կանոնակարգմանը: Հետագայում ևս Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի բարեփոխմանն ու գործունեության բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել: Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակը փոփոխությունների ենթարկվեց 1997թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքով: 2005թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներն առաջադրեցին նոր օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու անհրաժեշտություն: 2006թ. հունիսի 1-ին ընդունվեց նոր` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքը, որը մշակվել է` հաշվի առնելով 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության իրավակարգավորումները: Թեև ներկայումս գործող օրենքը հնարավորինս համապարփակ կարգավորում է Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական կյանքի առաջընթացի և զարգացմամբ թելադրված պահանջները, դրանց հիման վրա վերջերս իրականացված սահմանադրական բարեփոխումները պահանջում են մեկ անգամ ևս վերանայել գործող մոտեցումները: Ուստի, hաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները, «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Սահմանադրական դատարանի մասին նոր օրենք:
Մնաց {days} օր
0 14509
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: