Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.12.2024 - 10.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի 650-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետով սահմանված է ՀՀ սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/16 հասցեում գտնվող շենքը՝ 0,16383 քառակուսի մետր մակերեսով, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու վերաբերյալ դրույթ: Նշված դրույթում առկա է տեխնիկական վրիպակ՝ քառակուսի մետր բառերի փոխարեն պետք է նշվեր հեկտար բառը: Որոշման քննարկվող կետում պետք է տեղ գտնեին նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում թվարկված բոլոր շինություններն ըստ տեսակների, այդ թվում՝ պարիսպ, ծածկ, ենթակայան և այլն։ Բացի այդ, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ներկայացնելու համար Որոշման 8-րդ կետով սահմանված տասնհինգօրյա ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել մինչև 2025 թվականի մարտի 14-ը՝ այդ կետում թվարկված գործողությունների կատարումն ապահովելու համար:
Մնաց {days} օր
0 2307

Քննարկվել է 13.01.2021 - 28.01.2021

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումներով փորձ է արվել բացառել այն դեպքերը, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի դեպքում, որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում են ստանում շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող այն տարածքները (օրինակ՝ տանիք, նկուղ), որոնցում տեղակայված են շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական սարքավորումները:
Մնաց {days} օր
2 10490
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: