Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.09.2025 - 17.09.2025

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Մինչ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-154-Ն օրենքի ընդունումը՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում էին այն դեպքերում, երբ անձը կասկածվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անհրաժեշտությունն առաջանում էր, երբ օպերատիվ տեղեկությունները վերաբերում էին կատարվող կամ կատարված հանցավոր ոտնձգությանը։ Թվում էր, թե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետագա փոփոխությունները պետք է միտված լինեին հանցագործության բոլոր փուլերում ընթացող գործողությունների արձանագրմանը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կապվեցին միայն ավարտված հանցագործությունների հետ։ Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշումը պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։
Մնաց {days} օր
0 1779

Քննարկվել է 03.04.2025 - 18.04.2025

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար  հավաքականների մարզիկներին,  մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին սպորտային նպաստ տրամադրելու մասին :
Մնաց {days} օր
0 1701

Քննարկվել է 29.05.2019 - 18.06.2019

Պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման մասին Ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման և այդ աշխատանքներում բոլոր շահագռգիռ մարմինների ջանքերի կենտրոնացում, հնարավոր կարճ ժամկետում օտարման վերաբերյալ հիմնավորված որոշումներ ընդունում։
Մնաց {days} օր
0 8042
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: