Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.04.2025 - 13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարբեր քննարկումների արդյունքում կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի հետ պարզվեց, որ շատ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար կարող է խնդիր առաջանալ լիցենզավորվելիս (քանի որ դեռ կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր են իրականացնում բնակելի տարածքներում), ուստի անհրաժեշտություն ենք համարում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով: Նախադպրոցական ծառայություն իրականացնող կազմակերպությունները, քանի որ իրականացնում են ծառայություն մինչև 4 ժամ տևողությամբ, ուստի մանկավարժական կազմը հիմնական աշխատողներով ապահովելու խնդիր է առաջանում, քանի որ օրվա մի մասը նրանք աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով նախատեսել ենք 80% հիմնական աշխատողների շեմը իջեցնել 50%:
Մնաց {days} օր
5 1906
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: