Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.05.2018 - 28.05.2018

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարը մինչև ընթացիկ  տարվա  հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող  փոխհատուցվող  դեղերի  ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա  ընթացքում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ  պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող)  դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային  գների, պետության  կողմից դեղերի  ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը):
Մնաց {days} օր
0 10370
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: