Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.03.2025 - 27.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 978-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Նաիրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են Նաիրի համայնքի ավագանու 22.10.2024թ․ N 207-Ն որոշմամբ /որն ուժի մեջ է մտել 02․11․2024թ․/։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Եղվարդ քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 22․10․2024թ․ N 207-Ն որոշման Եղվարդ քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 1526

Քննարկվել է 17.06.2024 - 02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենսգրքի դրույթներին։ Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման գործընթացն լիարժեք իրականացնելու և լրացուցիչ վարչարարությունից խուսափելու նպատակով։
Մնաց {days} օր
0 2885
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: