Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.04.2025 - 10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով հաստատել է կառուցվող, հիմնանորոգվող, վերոնորոգվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի և այլ ենթակառուցվածքների ցանկերը, դրանց միջամտության աստիճանը, և սահմանել պատվիրատու կազմակերպություններին։    Սահմանված պատվիրատու կազմակերպությունները որպես կանոն պետական կառավարման մարմիններն են, դրանց ենթակայությամբ գործող մարմինները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, դեպարտամենտները և այլն։ Պատվիրատու կազմակերպություններից շատերը, ունենալով մասնագիտական և տեխնիկական կարողություններ, ցանկանում են, ինքնուրույն իրենց միջոցներով կազմակերպել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործընթացը, սակայն, քանի որ մեր հանրապետությունում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ուստի զրկված են այդ հնարավորությունից։    Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիաներ՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը։
Մնաց {days} օր
6 1797

Քննարկվել է 25.12.2024 - 10.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում, հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելու մասին
Մնաց {days} օր
0 1685

Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպերի սահմանումների մեջ։
Մնաց {days} օր
0 2441

Քննարկվել է 20.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների առարկայական ծրագրերում օգտագործված գրականության ցանկը և հղումների բաշխումը` ըստ դասարանների, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բոլոր դասարանների համար օգտագործվող նյութերին արդյունավետ չէ։ Միաժամանակ գորոծող հրամանում առկա են որոշ տեխնիկական և խմբագրական խնդիրներ, որոնք շտկելու անհրաժեշտություն է առաջացել։
Մնաց {days} օր
0 2597

Քննարկվել է 22.02.2024 - 08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ——— —————— 2024թ․ N —— ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 N978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում  փոփոխությունների և լրացումների կատարում
Մնաց {days} օր
0 3288

Քննարկվել է 27.04.2023 - 15.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է լավարկել երեխաների խնամքի կազմակերպման համար սահմանված չափորոշիչները և ապահովել ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացումը: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝ համապատասխանեցնել սահմանված չափորոշիչները ներպետական և միջազգային օրենսդրությանն ու Ուղեցույցին, հատկապես, երեխայի մասնակցության, երեխայի արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության, սոցիալ-հոգեբանական աջակցության, հանգստի և ազատ ժամանցի, սննդի և ջրի, անձնակազմի ընտրության և վերապարաստումների, ստուգումների և վերահսկողության, հաստատության գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և կայունության, կամավորների ներգրավման, երեխայի` ծնողների և ընտանիքի անդամների հետ վերամիավորման վերաբերյալ չափորոիչները:  
Մնաց {days} օր
0 4311

Քննարկվել է 04.03.2022 - 21.03.2022

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի համար վերջիններս լիազորված կլինեն համապատասխան օրենքով։      
Մնաց {days} օր
0 5197

Քննարկվել է 12.08.2021 - 27.08.2021

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի հրատարակման և բաշխման հետ կապված իրավահարաբերությունները։
Մնաց {days} օր
5 12368
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: