Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.07.2025 - 03.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացում կատարելու մասին»  և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2017 թվականի մայիսի 4-ւ թիվ 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին" Կառավարության որոշման նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։   Մասնավորապես՝ հաշվի առնելով ՀՀ համայնքներում գույքահարկերի ավելացման, համայնքներին տրվող դոտացիաների ավելացման փաստը, ինչպես նաև  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  կարգավորումները, որոնց համաձայն  մի շարք ընկերութունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումները արտացոլվում են համայնքային բյուջեներում, դրանով իսկ փաստելով համայնքներին հասանելի ֆինանսական միջոցների ծավալների աճը, անհրաժեշտություն է առաջանում փոփոխել ՀՀ պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիայի համաֆինանսավորման չափերը, համայնքների մասնակցության նվազագույն շեմերը և հստակեցնել ուղղությունները։ Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն փաթեթների ընդունման վերջնաժանկետները, սահմանափակումներ մտցնել այն համայնքներից սուբվենցիոն ծրագրեր ընդունելու համար, որոնք նախորդ տարվա մեջ իրականացրել են ոչ արդյունավետ ֆինանսական միջոցների պլանավորում, խախտել են Կարգով սահմանված դրույթները,  սուբվենցիոն փաթեթներում առաջարկվում է ներառել նաև  ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կարգավորել սկսված, սակայն սահմանված ժակետում աշխատանքները չավարտված սուբվենցիոն ծրագրերի երկարաձգման հարցը՝ պատվիրատու և կապալառու իրավահարաբերությունների շրջանակներում և այլն։
Մնաց {days} օր
0 1404

Քննարկվել է 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ՝ Շահառու) արտադրվող դեղերի ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների 50 % սուբսիդավորման, ռազմավարական նշանակություն ունեցող դեղորայքի գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները
Մնաց {days} օր
2 4533

Քննարկվել է 17.10.2019 - 01.11.2019

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերի ֆինանսավորումը համայնքների բյուջեների ֆոնդային մասի միջոցներից իրականացնելու վերաբերյալ հարցին իրավական լուծում տալու նպատակով:
Մնաց {days} օր
0 7920
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: