Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.11.2025 - 19.11.2025

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում։   Սահմանվել է նաև նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:    ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը և մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում։ Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Մնաց {days} օր
29 1170

Քննարկվել է 09.10.2025 - 26.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով, որ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում թեև մեկ տարում ավելի քան  3000 նոր ուսուցիչ է համակարգ մուտք գործել, այնուամենայնիվ, ուսուցչի թափուր տեղը համալրելու գործընթացը դեռևս լուծված համարել չի կարելի, հետևաբար, ԱԺ 2-րդ ընթերցմանը ներկայացվող «Հանրակրթության» մասին օրենքում ընդունվելուց հետո առաջիկայում հնարավորություն է տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի առնվազն 40-79 կրեդիտ (կրեդիտների մասով բուհից տեղեկանքի ներբեռնումը պարտադիր է) կամավոր ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող անձանց: Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք է ներկայացնելու նաև նույն օրենքի նախագծում սահմանվող՝ 80 և ավելի կրեդիտ ունեցող անձը՝ գործընթացի թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու նկատառումներից ելնելով: Սահմանվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում բողոքարկումը մասնակցի կողմից  իրականացվում է արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործող հարթակի միջոցով: Նախագծով հստակեցվում է, որ ուսումնական խմբակները նույնպես հաշվարկվում են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվում են հավելավճարի սկզբունքները: Հարկ է նշել, որ ֆինանսավորումն իրականացվում է խմբակների ժամերի ներառմամբ, և սույն փոփոխությամբ դա ամրագրվում է նաև որոշման մեջ, ինչը լրացուցիչ ֆինանսական միջոցների ծախս չի նախատեսում: Հստակեցվում է կրկին ատեստավորվելու արդյունքում ավելի բարձր և ավելի ցածր արդյունքը, որն ըստ նախագծի՝ սահմանվում է կետերով: Առնվազն  40-79 կրեդիտ, իսկ մյուս դեպքում՝ 80 կրեդիտի մասով կարգավորումները նախագծում ներառվելու արդյունքում բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի՝ հաշվի առնելով, որ այդ շահառուներին կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում  ֆինանսական միջոցներ տրամադրելը նախատեսված բյուջեի շրջանակից դուրս չի գա:
Մնաց {days} օր
31 4771

Քննարկվել է 14.04.2025 - 29.04.2025

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության վերապատրաստման գործընթացները։
Մնաց {days} օր
0 1677

Քննարկվել է 14.03.2025 - 29.03.2025

«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը: Սակայն գործընթացը կարգավորող իրավական ակտ առկա չէ: Ուստի, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրների լուծման և գործընթացը միասնական կարգավորումներով իրականացնելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
16 2090

Քննարկվել է 19.04.2023 - 04.05.2023

«ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովում (շարունակական մասնագիտացման զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպում, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով կրեդիտների շնորհման չափանիշների սահմանում, լրացուցիչ մասնագիտացման անցկացում, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ): Իսկ մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը:  
Մնաց {days} օր
0 4575

Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.20-րդ կետի պահանջից։   Միջոցառման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որով կկարգավորվի ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը:
Մնաց {days} օր
5 4574
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: