Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.09.2025 - 03.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Այս կարգավորումը թույլ կտա բարձրացնել հանրային անվտանգության մակարդակը՝ բնապահպանական ռիսկերը առավել ամբողջական գնահատելով, նվազեցնել քիմիական նյութերի ոչ պատշաճ ոչնչացման հետևանքով հնարավոր վնասները՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրին։ Կարգավորման արդյունքում կհստակեցվի լիազորությունների բաշխումը՝ զերծ մնալով իրավական երկիմաստություններից, ապահովելով պետական մարմինների համագործակցությամբ հիմնված մոտեցում՝ քիմիական նյութերի անվտանգ տնօրինման հարցում։ Որոշման ընդունմամբ կապահովվի աղետների ռիսկերի նվազեցումը, թունավոր արտահոսքերի կանխումը, սանիտարահիգիենիկ անվտանգությունը։ Միաժամանակ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին՝ ապահովելով բազմաչափ վիճակագրություն քիմիական նյութերի տեսակների, ռիսկայնության, ոչնչացման եղանակների և տեղի վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 1219

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթ։ Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետի՝ նշված տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան թվարկված պողպատե արտադրանքի վրա, որի ցանկը լրացնել նոր 7214 20 000 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով («Ամրանային ձողեր՝ փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ ունեցող` ստացված գլոցման պրոցեսում կամ ոլորված գլոցումից հետո») 
Մնաց {days} օր
0 976

Քննարկվել է 09.06.2025 - 24.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Նախագծով առաջարկվում է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ կատարել որոշակի փոփխություններ որոնք կապված են ներկայումս հինգ տարի ժամկետով (նախկինում անժամկետ) տրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզիաների հետ։ Լրացումների միջոցով սահմանել կարգավորումներ (թղթային եղանակով տրված լիցենզիաների մասով առկա կարգավորումներին զուգահեռ) էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների մասով, օրինակ, որ դրանց պատճեի փոխարեն տեսանելի վայրում կարող են փակցվել դրանցում առկա արագ արձագանքման ծածակագրերը, կամ որ բոլոր այն դեպքերում երբ թղթային եղանակով տրված լիցենզիան պետք է ներկայացվի Լիցենզավորող մարմին, նույն գործունեության իրականացման համար էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում այդ պահանջները առ ոչինչ են։»
Մնաց {days} օր
0 1523

Քննարկվել է 27.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը Որոշման կիրառման ընթացքում վերհանված խնդիրներին համապատասխան անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների իրականացմամբ ներմուծման գործընթացը հստակեցնելը և առավել պարզ ու հարմար դարձնելն է:
Մնաց {days} օր
7 5177

Քննարկվել է 11.01.2024 - 01.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ներմուծվող արտադրանքի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության` Եվրասիական տնտեսական միության կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանեցում։
Մնաց {days} օր
0 3476

Քննարկվել է 10.06.2021 - 27.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՛՛Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին՛՛ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։
Մնաց {days} օր
4 6614

Քննարկվել է 23.11.2019 - 13.12.2019

«ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 71-Ն որոշմամբ հաստատված № 2 հավելվածով սահմանված թվով 14 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանումների և դրանց արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համապատասխանեցմամբ:
Մնաց {days} օր
0 8606
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: