Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.06.2025 - 10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
3 1309

Քննարկվել է 08.05.2025 - 23.05.2025

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2․27-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի մարտի 11-ի N 27 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կիրառել սակագնային քվոտա` 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ
Մնաց {days} օր
0 2093

Քննարկվել է 20.08.2024 - 04.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառա­վա­րության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1371-Ն որոշումը համապատաս­խանեց­նել ՀՀ հար­կային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխություններին:
Մնաց {days} օր
0 2771

Քննարկվել է 26.02.2024 - 12.03.2024

«Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել և գործարկել սնանկության վարույթում աճուրդների էլեկտրոնային եղանակով իրականացման համակարգը՝ սնանկության էլեկտրոնային համակարգին համահունչ, կարգավորել այդպիսի աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացները:
Մնաց {days} օր
0 3871

Քննարկվել է 20.11.2023 - 08.12.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով պարզեցվել և կարգավորվել են ՌԷԳ-ի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության փուլերում հանրային ծանուցման, հանրային լսումների իրականացման և շահագրգիռ հանրության լսումներին մասնակցության գործընթացները:
Մնաց {days} օր
0 3807

Քննարկվել է 06.09.2023 - 21.09.2023

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝1) մաքսային ընթացակարգերի գործողության ավարտի համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.2) այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության ժամկետները.3) հայտարարատուների և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.4) հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը։Նախագծով նախատեսվում է կանոնակարգել «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողության՝ առանց ապրանքներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու ավարտմանն առնչվող հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 3389

Քննարկվել է 07.07.2023 - 22.07.2023

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների ոչնչացման հետ կապված առանձին նորմերը համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ և 168-րդ հոդվածներին։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նշյալ որոշման N7 hավելվածի 1-ին կետը համապատասխանեցնել նույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մինչև նշված որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ:        
Մնաց {days} օր
0 4081

Քննարկվել է 14.04.2023 - 29.04.2023

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 3562
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: