Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.08.2025 - 09.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   Իրավական ակտի նախագծով նախատեսվում է Էլեկտրատեղակայանքների անվտանգ շահագործումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտում՝ Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ՝ առանձին գլխով սահմանելով  պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների գործածությանը ներկայացվող պահանջները։ Նախատեսվում է սահմանել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների անվտանգ գործածությանը, մասնավորապես՝ մեկուսիչ յուղերի նմուշառմանը և լաբորատոր փորձաքննությանը, սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառմանը, սարքավորումների շահագործմանը, նորոգմանը, պահպանությանը, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող արտադրանքի շահագործումից հանմանը ներկայացվող պահանջները։
Մնաց {days} օր
0 1518

Քննարկվել է 04.11.2022 - 21.11.2022

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
Մնաց {days} օր
0 4550
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: