Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգով արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը և ձևերը նախատեսված էին հիմնականում համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար։ Մինչդեռ արտադպրոցական ծրագրեր իրականացվում են նաև այլ կազմակերպաիրավական ձևերով գործող կառույցների կողմից, մասնավրապես՝ ԱՁ, ՍՊԸ, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն և այլ։ Ներկայացված փոփոխությամբ գործընթացը կդառնա համընդհանուր և կիրառելի բոլոր կազմակերպությունների համար։ Նշենք, որ  Հրամանի հավելվածի ձև 1-ում օգտագործված «ՊՈԱԿ-ի/ՀՈԱԿ-ի» ձևակերպումը սահմանափակող բնույթ ունի և նոր ձևակերպմամբ այն փոխարինվում է «նշել հաստատության տեսակը և ամբողջական անվանումը» բառերով, ինչը թույլ է տալիս դիմումատուին ճշգրիտ լրացնել տվյալները անկախ կազմակերպաիրավական ձևից։
Մնաց {days} օր
12 1143

Քննարկվել է 20.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների առարկայական ծրագրերում օգտագործված գրականության ցանկը և հղումների բաշխումը` ըստ դասարանների, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բոլոր դասարանների համար օգտագործվող նյութերին արդյունավետ չէ։ Միաժամանակ գորոծող հրամանում առկա են որոշ տեխնիկական և խմբագրական խնդիրներ, որոնք շտկելու անհրաժեշտություն է առաջացել։
Մնաց {days} օր
0 2604

Քննարկվել է 23.01.2023 - 07.02.2023

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.19-րդ կետի պահանջից։  Միջոցառման նպատակն է՝ հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման գործընթացի պատշաճ ապահովման իրավական հիմքի ստեղծումը:
Մնաց {days} օր
0 4915
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: