Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

28.04.2026 14.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 378-Ն, N 336-Ն, N 338-Ն և N 339-Ն որոշումների 5-րդ կետերում սահմանված եռամսյա ժամկետը փոխարինել վեցամսյա ժամկետով:
Մնաց {days} օր
0 314

Քննարկվել է 06.04.2023 - 21.04.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   ՀՀ հարկային օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, ինչի արդյունքում շրջանառության հարկ վճարողները առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերումներ կատարելիս կվճարեն 20 տոկոս եկամտային հարկ, ինչպես հարկման ընդհանուր համակարգում գործող տնտեսվարողները, -   Օրենսգրքի 346-րդ հոդվածում լրացնել նոր դրույթ, որի արդյունքում հարկային մարմինը կարող է հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդի առկայությունը պարզել նաև ընտված ապրանքների գծով,  -   պակասորդի հայտնաբերման 100 միլիոն դրամի շեմը նվազեցնել՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ ևս սահմանված դրույթները կիրառելու հնարավորություն։ Միաժամանակ, առաջարկվում է նշված շեմը որոշել ոչ միայն հարկային տարվա որևէ ամսվա տվյալներով, այլ հարկային տարվա ցանկացած ժամանակահատվածի տվյալներով, ինչպես նաև այդ շեմը տարածել ոչ միայն իրացման շրջանառության (ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազայի), այլ նաև ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արժեքի վրա, -   սահմանել, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքները գրանցվել են Կառավարության սահմանած կարգով։ Միաժամանակ, սահմանել պատասխանատվության միջոց՝ համապատասխան իրավունքները գրանցված չլինելու դեպքում։
Մնաց {days} օր
0 9088

Քննարկվել է 12.10.2017 - 03.11.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N529-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N529-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ առաջարկվում է խմբագրել մի շարք խնդրահարույց դրույթներ, երկարաձգել հանձնարարականների ժամկետները՝ հաշվի առնելով կատարման ընթացքում առաջացած խնդիրները:
Մնաց {days} օր
0 10990
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: