Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.06.2025 - 12.07.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի № 285-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման ընթացակարգերի արդիականացմանը, այն է` օպերատորների համար հնարավորության ստեղծմանը՝ իրենց կայքերի կամ հավելվածների միջոցով էլեկտրոնային եղանակով շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրեր կնքելու նաև օտարերկրյա քաղաքացիների հետ։
Մնաց {days} օր
0 1548

Քննարկվել է 26.05.2025 - 11.06.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի № 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է, սահմանել որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ժամկետի ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝  պայմանագրի ժամկետի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին բաժաներդների նախապես ծանուցման, ինչպես նաև որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝ բաժանորդի կողմից  տվյալ ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում պայմանագիրը առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու կարգավորումներ։
Մնաց {days} օր
0 1569

Քննարկվել է 20.05.2024 - 05.06.2024

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով, ի թիվս շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման արդեն իսկ որոշմամբ նախատեսված տարբերակների, առաջարկվում է նախատեսել նաև օպերատորների կայքերի կամ հավելվածների միջոցով, էլեկտրոնային եղանակով, շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման հնարավորություն։
Մնաց {days} օր
1 3351

Քննարկվել է 14.09.2023 - 01.10.2023

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու պայմանները: Նշված նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։
Մնաց {days} օր
0 4237
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: