Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

05.12.2025 20.12.2025
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու իրավասություն:Նշված պայմանագրերի օրինակելի ձևի հաստատումը նպատակ է հետապնդում ապահովել Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրային հարաբերությունների պատշաճ ձևակերպումը, պայմանագրային այն բազայի ստեղծումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը։Միևնույն ժամանակ, օրինակելի պայմանագրերի առկայությունը կբարձրացնի Հիմնադրամի վերահսկողական գործառույթների արդյունավետությունը՝ ապահովելով, որ բժշկական կազմակերպությունները և դեղատները գործեն սահմանված պահանջներին համապատասխան և պատասխանատվության շրջանակներով։ Սա հնարավորություն կտա նաև ապահովագրական փաթեթի մատուցման պրոցեսում բացառել անհամաչափ կամ ոչ միասնական պայմանների կիրառումը։Հաշվի առնելով, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը նոր ներդվող համակարգ է, օրինակելի պայմանագրերի հաստատումը հանդիսանում է նաև համակարգի սահուն ներդրման կարևոր նախապայմաններից մեկը։Պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ, կազմակերպված և հուսալի գործարկման կարևորագույն մեխանիզմ է։  
Մնաց {days} օր
0 48

Քննարկվել է 05.06.2025 - 21.06.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։
Մնաց {days} օր
0 1851
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: