Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.07.2025 - 31.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու հետ կապված գործողությունների իրականացման իրավական հնարավորության ապահովում։
Մնաց {days} օր
0 1246

Քննարկվել է 27.03.2024 - 14.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը: Պայմանավորված անհրաժեշտությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ Սևան համայնքի ղեկավարին դիմում են արցախյան պատերազմների մասնակիցներ, զինհաշմանդամներ, սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ, կարիք է առաջացել սահմանել կարգ, որը կհստակեցնի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքի արտոնությունների սահմանումը՝ այն դարձնելով հասցեական և թիրախային:
Մնաց {days} օր
0 3091
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: