Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.06.2025 - 18.06.2025

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրում ներառնվել են 18 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակաման նպատակով գոմաղբամբարների կառուցում, տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
Մնաց {days} օր
0 1691

Քննարկվել է 28.04.2025 - 19.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1545-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման համապատասխանությունն է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքով սահմանված կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 2221

Քննարկվել է 28.08.2024 - 12.09.2024

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխությունների համատեքստում Նախագծով առաջարկվում է՝ Օրենքի 15-րդ հոդվածով Կառավարությանը լիազորությունները լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ՝ «գ1) սահմանում է Սևանա լճի (ձկան և խեցգետնի) արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև դրա որակի բնութագրերը.», «գ2) հաստատում է Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները՝ մինչև ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելու մասին Կառավարության որոշման ընդունումը։»։ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող մյուս փոփոխությունը խմբագրական բնույթի է, քանի որ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և Կառավարության 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման բնապահպանական վերահսկողության գործառույթն իրականացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետ ուժը կորցրած ճանաչել: Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կլուծեն մի շարք հարցեր, որոնք առաջանում են գործող օրենսդրության և իրավակարգավորումների կիրարկման ժամանակ։
Մնաց {days} օր
0 3168

Քննարկվել է 03.06.2024 - 24.06.2024

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրում ներառնվել են 19 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, Տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
Մնաց {days} օր
0 4198

Քննարկվել է 19.06.2023 - 10.07.2023

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները սահմանված են որոշման հավելվածով ներկայացված միջոցառումներով։ Հաշվի առնելով վերջին շրջանում Սևանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարևորությունը, դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել են մի շարք միջոցառումներ՝ միտված լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։ Ծրագրում ներառնվել են 20 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, Տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
Մնաց {days} օր
0 5441
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: