Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում:
Մնաց {days} օր
0 1020

Քննարկվել է 01.10.2025 - 16.10.2025

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Գործող կարգավորմամբ սահմանված է, որ դիմումատուի հոտ կնքվող պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը: Սույն փոփոխությամբ նախատեսվում է վերոնշյալ ժամկետը լրանալուց հետո ուսուցչին հնարավորություն տալ առանց մրցութային գործընթացի շարունակել աշխատել հաստատությունում որպես ուսուցիչ՝ հաստատության տնօրենի և տվյալ ուսուցչի երկուստեք համաձայնության դեպքում, իսկ այն ուսուցիչը, որը գործուղման ժամկետի լրացմամբ պայմանավորված ազատվել է հաստատությունից, կարող է մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթին: Նշված դեպքերում աշխատանքը հաստատությունում շարունակվում է անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ առանց սույն որոշմամբ սահմանված լրավճարի տրամադրման:
Մնաց {days} օր
9 1287

Քննարկվել է 26.09.2025 - 11.10.2025

«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ - ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը։  Միջոցառման իրականացումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, Հայաստանի մարզային համայնքների կյանքի աշխուժացմանը, կխթանի միջազգային շուկաներում հայկական գինիների առաջմղմանը և արտահանմանը, Հայաստանի՝ որպես գրավիչ գինու զբոսաշրջության երկրի ճանաչելիության բարձրացմանը, նոր գործարար կապերի ստեղծմանը, համագործակցության նոր հնարավորությունների, ներքին շուկայում գինու սպառման մշակույթի տարածմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը։
Մնաց {days} օր
2 1464

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորող նորմը նախատեսում է, որ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։ Նշվածով պայմանավորված մշակվել է համապատասխան հրամանի նախագիծ, որով առաջարկվում է նախատեսել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ մեկ հավելվածի տեսքով, որը համահունչ կլինի «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:
Մնաց {days} օր
82 4575

Քննարկվել է 11.09.2025 - 26.09.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի համաձայն՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:  Այս դրույթը հակադրության մեջ է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորման հետ, ըստ որի՝ պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղվելու դեպքում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:  Սույն փոփոխությամբ կհստակեցվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը։ Կկարգավորվի օրենսդրության մեջ առկա իրավական հակասությունը։
Մնաց {days} օր
23 1494

Քննարկվել է 25.06.2025 - 10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
3 1307

Քննարկվել է 17.04.2025 - 02.05.2025

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության, հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին»  ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորմամբ՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար:
Մնաց {days} օր
0 2214

Քննարկվել է 19.03.2025 - 03.04.2025

«ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը ներկայացվում է ի կատարումն «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի։Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հյուրանոցային ծառայությունների՝ միջազգային չափանիշերին համապատասխան որակի ապահովման և որակավորման կարգերին համապատասխան ներկայացման ապահովման անհրաժեշտությունից: Սա հնարավորություն է նաև այն զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ են նախընտրում Հայաստանում` ստանալու համապատասխան սպասարկումը։ Բարձրակարգ հյուրանոցները նպաստում են նաև միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը: Եթե հյուրանոցներն իրենց տրված կարգին համապատասխան պայմաններ ուենան, ապա ազդեցությունը տուրիստական հոսքերի վրա ակնհայտ կլինի։Հաշվի առնելով, որ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների համար չափանիշների ներդրումը ենթադրում է նաև որոշակի միջազգային կառույցներին անդամության հաստատում, արդյունքում՝ որոշակի ֆինանսական ծախս՝ ներկա փուլում նպատակահարմար է գտնվել որևէ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորման միջոցով իրականացնել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը՝ ելնելով նաև մասնավոր հատվածը ներկայացնող կառույցների գործունեության ճկունության հանգամանքից։ Միավորման միջոցով կիրականացվի թե՛ միջազգային և թե՛ Հայաստանի Հանրապետությունում ընդունված չափանիշներին համապատասխան որակավորում։
Մնաց {days} օր
3 2463
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: