Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.05.2025 - 07.06.2025

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» N 02-Ն որոշումը սահմանում է կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները։ Փոփոխությունների նախագիծը  նպատակ ունի արդիականացնել և կատարելագործել Հանձնաժողովի կողմից սահմանված «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» կարգավորող նորմատիվ իրավական ակտը՝ այն համապատասխանեցնելով գործնականում ի հայտ եկած խնդիրներին, օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև գործընթացների թափանցիկության, մրցակցայնության և արդյունավետության ապահովման նպատակներին:
Մնաց {days} օր
0 1608

Քննարկվել է 03.11.2024 - 18.11.2024

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել Հանձնաժողովի  աշխատանքները, նախատեսել Հանձնաժողովի անդամների ընտրության առավել ներառական մեխանիզմ, բարձրացնել Հանձնաժողովի անդամների անհատական հաշվետվողականությունը, ինչպես նաև հստակեցնել Հանձնաժողովի անդամի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 2392
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: