Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

28.04.2026 14.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցը։ Ծրագրով՝ փուլային եղանակով, նախատեսվում է կառուցել թվով 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցներ և հիմնական սնող գազատարներ, հետևյալ ուղղություններով՝  I փուլ - Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված, II փուլ - Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված, III փուլ - Երևան քաղաքի Հարավային հատված, IV փուլ - Երևան քաղաքի Արևելյան հատված: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն արդեն իսկ ճշգրտված Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերով իրականացվող ուղղությունները, գազատարների երկարությունը և ֆինանսավորման չափը։ Նախագծի ընդունմամբ կիրականացնվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։
Մնաց {days} օր
0 374

Քննարկվել է 27.12.2024 - 12.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ (նախկին այգեգործական տարածք) թաղամասի ամբողջական գազիֆիկացման ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության և Երևան համայնքի միջոցների հաշվին, Շենգավիթ վարչական շրջանի 2023-2024թթ. ծրագրերով, համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Գազպրոմ) կողմից տրամադրված գազամատակարարման տեխնիկական պայմանի, կառուցվել է Նոր Խարբերդ թաղամասը սնող 10,6 կմ (թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող) երկարությամբ գազատար, ինչպես նաև կառուցվել է գազաբաշխիչ և չափիչ հանգույց: Սակայն, թաղամասն ամբողջական գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցն ընդլայնել և թաղամասի բոլոր փողոցներում անցկացնել գազամատակարարման խողովակներ։
Մնաց {days} օր
0 2702
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: