Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.09.2025 - 05.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների՝ անխոչընդոտ և առանց ֆինանսական լրացուցիչ պարտավորությունների մուտքն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա ապահովելու նպատակով փոփոխություն է նախաձեռնվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (ԷՄՇ) առևտրային կանոններում՝ որպես երաշխիք սահմանելով նաև ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ կնքված ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը և ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից տրված պետական երաշխիքը։ Կարգավորում է նախատեսվել սակագնային կարգավորման ենթակա կայանների (ԿԷԱ) համար՝ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում օր առաջ շուկայում (ՕԱՇ) առևտրին մասնակցելու մասով՝ նպատակ ունենալով ՕԱՇ-ում կնքված գործարքների մասով առաջացող բացասական անհաշվեկշռույթների փոխհատուցումը լրացուցիչ ֆինանսական ծախս չդարձնել էլեկտրաէներգետիկական համակարգի համար։ Մասնավորապես, նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար ԿԷԱ կայանը մասնակցում է ՕԱՇ-ին, եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ է տալիս ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը համապատասխանեցնում (փոփոխում կամ չեղարկում) է տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։ Միաժամանակ, ԿԷԱ կայանների կողմից ՕԱՇ-ում առևտուրն անխոչընդոտ իրականացնելու համար համապատասխան փոփոխություններ են նախատեսել ԷՄՇ կանոններում՝ սահմանելով, որ ԿԷԱ կայանների կողմից օր առաջ շուկա ներկայացվող վաճառքի հայտերի գները չեն կարող ցածր լինել հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի նվազագույն գնից։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների՝ անխոչընդոտ և առանց ֆինանսական լրացուցիչ պարտավորությունների մուտքն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա, ինչպես նաև կապահովի ԿԷԱ կայանների կողմից ՕԱՇ-ում անխոչընդոտ մասնակցությունը և համակարգում լրացուցիչ ծախսեր չառաջացնելու նպատակով կկանոնակարգվի ՕԱՇ-ում ԿԷԱ կայանների կողմից տնօրինելի հզորությունը գերազանցող մասով հայտեր չներկայացնելու գործընթացը։
Մնաց {days} օր
0 1147

Քննարկվել է 16.06.2025 - 04.07.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով նախատեսված դեպքերում՝ առանց հաշվառքի սարքերի ենթասպառող ունեցող սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա։ Բացի այդ, նախատեսվում է, որ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար սակագնային կարգավորման ենթակա կայանը (ԿԷԱ կայան) կմասնակցի օր առաջ շուկային (ՕԱՇ), եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ կտա ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը հնարավորություն կունենա համապատասխանեցնելու (փոփոխելու կամ չեղարկելու) տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։ Նախատեսվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից վճարումների հետ կապված լավարկված կարգավորումներ։ Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների փոփոխությամբ կապահովվի 2025 թվականի մայիսի 14-ին ընդունված «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքի կիրարկումը։
Մնաց {days} օր
0 1497

Քննարկվել է 21.03.2025 - 06.04.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է փոփոխություններ կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային (ԷՀՑ) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային (ԷՄՇ) կանոններում, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման համար՝ առանց արտառոց իրավիճակ հայտարարելու, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից առավել օպտիմալ կարգավարման նպատակով սակագնային կարգավորման ենթակա արտադրող (ԿԷԱ) և Պետություն-Մասնավոր գործընկերություն համաձայնագրի շրջանակում գործող (ՊԷԱ) կայաններին ևս ներառել կարգավարման գործընթացում, ինչպես նաև կարգավորել կարգավարման գործընթացում ներառված ԿԷԱ և ՊԷԱ կայաններին հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (ՀԾՄ) կողմից վճարման հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվում է լավարկել բանկային երաշխիքի մեծության հաշվարկման մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների համար ստեղծելով մրցակցային առավել բարենպաստ պայմաններ։  
Մնաց {days} օր
2 2513
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: