Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.09.2025 - 09.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում մայիսի 29-ին իրականացված փոփոխությունների արտացոլումն է հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարման գործընթացի առանձին տարրերի փոփոխության իրականացումն է՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ-ում հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 1002

Քննարկվել է 11.09.2025 - 29.09.2025

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լավարկել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման կարգավորում։    
Մնաց {days} օր
0 1012

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ    Գնահատման ինստիտուտն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայուն և թափանցիկ գործունեության ապահովման համար։ Գնահատման արդյունքները լայնորեն կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքներում (գույքի առքուվաճառք, վարձակալություն, փոխառություն, գրավ և այլն), հարկային գործընթացներում, ինչպես նաև վարչական և դատական վարույթներում։ Այս ամենը վկայում է, որ գնահատման ծառայությունների մատչելիությունն ու որակն ունեն ուղղակի ազդեցություն ոչ միայն առանձին գործարքների օրինականության ու արդյունավետության, այլև տնտեսության ներդրումային միջավայրի կայունության վրա։    «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) ներկայումս նախատեսում է գնահատման իրավունք միայն ՀՀ-ում որակավորված մասնագետների համար։ Սակայն տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, միջազգային ներդրումային ծրագրերի աճը և Հայաստանի Հանրապետության ինտեգրումը միջազգային շուկաներին առաջացնում են անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրելու հնարավորություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 23 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի շրջանակներում գնահատման գործունեության ծառայությունների իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներ»)) ճանաչված որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներն ու կազմակերպությունները կարողանան իրականացնել գնահատման գործունեություն ՀՀ տարածքում։
Մնաց {days} օր
0 1327

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև վերջիններիս պատասխանատվության չափորոշիչների մանրամասն սահմանման, մասնագիտական վերապատրաստման անընդհատությունը և գործունեության լավարկումն ապահովելու անհրաժեշտությունից՝ հիմքում դնելով գնահատման գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարևորությունը և բազմաշերտությունը: Գնահատման գործունեությունը կարևոր մասնագիտական ոլորտ է, որի արդյունքներից կախված են պետական, համայնքային և մասնավոր իրավահարաբերություններում գույքի և այլ ակտիվների արժեքի օբյեկտիվ գնահատականները, որպես հետևանք նաև շուկայի կայունությունը։ Գնահատողների մասնագիտական պատրաստվածության և որակավորման միասնական ու հստակ չափորոշիչների սահմանումը ուղղակիորեն ապահովում է գնահատման արդյունքների վստահելիությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 1310

Քննարկվել է 10.07.2025 - 25.07.2025

««ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարելագործել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կարգավորումները, ինչի արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային և դատավարական ընթացակարգերը:
Մնաց {days} օր
63 5977

Քննարկվել է 09.06.2025 - 30.06.2025

«Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է հետաղետային կարիքների բացահայտմանը, վնասների և կորուստների գնահատմանը, տնտեսության հետագա վերականգնմանը, աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելու, աղետներին դիմակայուն երկրի կառուցման և պետության կայուն զարգացման անհրաժեշտությամբ: Հիմնական նպատակն է աջակցել Կառավարությանն աղետի ամբողջական ազդեցությունը գնահատելու, արդյունավետ և կայուն վերականգնման քաղաքականություն, ծրագրեր և պլաններ մշակելու, արտաքին մարդասիրական օգնության դիմելու հարցերում՝ հաշվի առնելով ինստիտուցիոնալ, ֆինանսական, տեխնիկական ներուժը, կարողություններն ու ռեսուրսները։
Մնաց {days} օր
0 1482

Քննարկվել է 05.06.2025 - 20.06.2025

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու անհրաժեշտությունից ելնելով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի գնահատման համար հիմք են հանդիսանում շուրջ 30 տարվա տվյալները, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել կադաստրային արժեքի համապատասխանաբար 100, 50 և 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով:
Մնաց {days} օր
1 1363

Քննարկվել է 02.05.2025 - 17.05.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է կատարելագործել դատավորների գործունեության գնահատման համակարգը՝ լավագույնս արտացոլելով դատավորների գործունեությունը, ինչի արդյունքում էլ ավելի արդյունավետ կիրականացվեն դատավորների կարողությունների գնահատումները, ինչպես նաև այն, թե նրանց կողմից ինչ որակի և ծավալի աշխատանքներ են իրականացվում: Նախագծերի ընդունումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորների կարիքների գնահատմանը, դատական իշխանության զարգացմանը, դատավորների աշխատանքի արդյունավետության բարելավմանը:
Մնաց {days} օր
0 1551

Քննարկվել է 08.04.2025 - 23.04.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայացվող առաջարկությունները նպատակ ունեն արդիականացնել և հստակեցնել կարգի դրույթները՝ ապահովելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը, հստակեցնելով սովորողին տրամադրվող ծառայությունների ձևաչափը։ Նախագծով ամրագրվում է տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից մասնագետների վերապատրաստման և կարողությունների զարգացման բաղադրիչը: Միաժամանակ վերանայվում են ընթացակարգերն ու ձևաթղթերը՝ նպաստելով գործնական կիրառելիությանն ու պարզությանը։ Առաջարկվող փոփոխությունները հիմնված են ոլորտում իրականացված վերլուծությունների, շահառու կողմերի հետ քննարկումների հիման վրա։ Դրանք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին առավել համապարփակ և համաչափ աջակցություն ցուցաբերելուն՝ բոլոր մակարդակներում։
Մնաց {days} օր
20 2146
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: