Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 01.12.2017 - 16.12.2017

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում` ա) բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ոստիկանությանը փոխանցելու պարտականությունը կստանա իրավաբանորեն որոշակի և սահմանադրական բովանդակություն, բ) հնարավորինս կսահմանափակվի կենցաղային հարցերով հիվանդանոցային ահազանգերի ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված` քաղաքացիներից, այդ թվում` տուժած անձանցից, պահանջել բացատրություններ, փաստաթղթեր, կատարել բնակարանային և հիվանդանոցային այցելություններ, տեղատեսություններ, որոնք, վերջին հաշվով, քաղաքացիներին պատճառում են անհարմարություններ, իսկ երբեմն էլ առաջ բերում արդարացված դժգոհություններ, գ) օրենքով  պարտականություններ կնախատեսվեն բժշկական հիմնարկների համար՝ հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման համար:
Մնաց {days} օր
1 13024
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: