Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.10.2025 - 03.11.2025

«Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ հաստատվել է «Արարատյան  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշումը, իսկ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի նիստի N12 արձանագրության 32-րդ կետով հավանության է արժանացել  Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ գործողության ժամկետը 2021 թվականին ավարտվել է, իսկ արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել (Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշում)։ Նախագիծը հանդիսանում է ջրավազանային կառավարման 2-րդ վեցամյա գործողության փաստաթուղթ։         Նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների   ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030  համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։ Նախագծի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են. ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական), կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը, խթանել կայուն ջրօգտագործումը:
Մնաց {days} օր
0 1001

Քննարկվել է 25.05.2017 - 15.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի n4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հայաստանի հանրապետության կառավարության որոշում
Մնաց {days} օր
0 10614
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: