Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

04.12.2025 19.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ, ԳԱԳԱՐԻՆ, ԳԵՂԱՄԱՎԱՆ, ԴԴՄԱՇԵՆ, ԶՈՎԱԲԵՐ, ԼՃԱՇԵՆ, ՉԿԱԼՈՎԿԱ, ՆՈՐԱՇԵՆ, ԾԱՂԿՈՒՆՔ, ԾՈՎԱԳՅՈՒՂ, ՍԵՄՅՈՆՈՎԿԱ, ՎԱՐՍԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝  ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը մշակվել է՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին տրված N 2-6 դրական եզրակացությունը։  Մինչ համայնքի միավորվելը, յուրաքանչյուր բնակավայր (նախկին համայնք) ունեցել է գլխավոր հատակագիծ՝ ընդունված ավագանու կողմից: Ավագանու կողմից ընդունված որոշումները համարվել են ուժը կորցրած, և համայնքն ունենալու է գործող մեկ փաստաթուղթ՝ Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման: 2022թվականին Սևան միավորված համայնքի կազմում ընդգրկվել են Սևանի տարածաշրջանի նախկին համայնքները՝ բնակավայրի կարգավիճակով, և անհրաժեշտություն է առաջացել հաստատելու նոր գլխավոր հատակագիծ՝ միավորված համայնքի ներառմամբ, որը հնարավորություն կընձեռի՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կազմում ներառված Սևան քաղաքային և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Վարսեր բնակավայրերը և գյուղական բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության իրականացումը, քաղաքաշինական փաստաթղթերի համակարգումը։ Որոշման նախագծի ընդունմամբ համայնքը հնարավորություն կունենա համակարգելու քաղաքաշինական ոլորտը, նոր սերնդի քաղաքաշինական փաստաթղթերում կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության իրականացման մեխանիզմները՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և ապահովելով տարածաշրջանի կայուն զարգացումը:
Մնաց {days} օր
0 75

04.12.2025 19.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026  ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի 2 բ ենթակետի, «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին»  օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերը և վճարները: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծի հաստատմամբ ապահովվելու է համայնքապահպան ծրագրերի իրականացումը, տարեկան պլանով նախատեսված աշխատանքների կատարումը, մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, սեփական եկամուտների աճի ապահովումը, ոլորտային աշխատանքների իրականացման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 38

01.12.2025 16.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը պետք է սահմանվեն համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ` համայնքի բյուջեի հաստատումից առաջ: Ծառայությունների դիմաց սահմանված վճարները համայնքի բյուջեի եկամուտների մաս են կազմում: Որոշ ծառայությունների գծով, հաշվի առնելով սոցիալական մի շարք խնդիրներ, համայնքի ավագանին սահմանում է 0 դրամ դրույքաչափ: Որոշման նախագիծը ներառում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու   վճարները: Որոշման ընդունմամբ ծառայությունների մատուցման ոլորտը կկարգավորվի, աշխատանքները կլինեն համակարգված:
Մնաց {days} օր
0 202
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: