Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.05.2025 - 28.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18֊Ի 87֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքում 2025 թվականի մարտի 5֊ին կատարված լրացումները՝ առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունների տրամադրման հետ իրավահարաբերությունները կարգավորել օրենքի պահանջներին համապատասխան՝ լրացումներ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18֊ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 87֊Ն որոշման մեջ։
Մնաց {days} օր
0 1849

Քննարկվել է 11.11.2024 - 26.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27֊Ի N 1691֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27֊ի N 1691֊Ն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվի ծառայության ծառայողների վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատողների գաղտնիությունը, առաջնորդվել օրենքով սահմանված սկզբունքներով և պահանջներով և Ծառայության առանձնահատկություններից ելնելով Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակում առանձին կարգավորում սահմանել ծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման իրավաբերությունների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 2620

Քննարկվել է 07.11.2024 - 22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Արտաքին հետախուզության ծառայությունը կներառվի պետական գաղտնիքի շարքին դասվող համապատասխան տեղեկությունները տնօրինող մարմինների ցանկի այն կետերում, որտեղ Ծառայության անվանումը բացակայում է, ինչն էլ կապահովի Ծառայության կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ամբողջական հաստատումը։
Մնաց {days} օր
0 2532

Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9֊ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15֊ի N 1796֊Ն ու N 1797֊Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման համապատասխանեցումը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին և Արտաքին հետախուզության ծառայության պաշտոններն ու կոչումները կհամապատասխանեցվեն այլ պետական մարմինների պաշտոններին և կոչումներին։
Մնաց {days} օր
0 2457
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: