Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

19.01.2026 03.02.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 864-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիական օրենսգրքի 928.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ բանկային հաշիվ­ների։
Մնաց {days} օր
0 498

Քննարկվել է 12.01.2026 - 27.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 04.09.2025թ. N1264-Ն որոշման մեջ սահմանել, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները սեփական կարիքների համար օգտագործման դեպքում այդ ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնի միասնական շտեմարան կարող է փոխանցվել նաև հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing), եթե մինչև հաշվարկային փաստաթուղթն ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կատարել է «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշումը, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերն ինքնաշխատ եղանակով ստացել են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
Մնաց {days} օր
0 822

Քննարկվել է 09.01.2026 - 24.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավա¬րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է, որ տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում նաև՝ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը՝ ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակ­ներ (որդեգրող­ներ ու որդեգրվածներ)) վերաբերյալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու ժամա­նակահատվածի վերաբերյալ, ՀՀ ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում՝ Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համա­տեղ հրամանով սահմանված կարգով։ Նախագծով սահմանվում է նաև, որ ի թիվս որոշմամբ սահմանված այլ տվյալների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում նաև տեղեկատվություն՝ հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների) վերաբերյալ։ Նախագծով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ և լրացումներ կապված ֆիզիկական անձանց կողմից տարեկան հաշվարկների ներկայացման ժամկետները ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 771

Քննարկվել է 10.12.2025 - 25.12.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում, -   սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի՝ ա. էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, բ. վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով անկանխիկ վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀԴՄ-ի և էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարտավորություն կրողների շրջանակը, դեպքերն ու կարգը։
Մնաց {days} օր
0 1261

Քննարկվել է 08.12.2025 - 23.12.2025

«Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս դրոշմավորման ծածկագրերը տրամադրվում են յուրաքանչյուրը 3.5 դրամ (առանց ԱԱՀ) արժեքով։ Նախագծով առաջարկվում է դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար գինը հաստատել 2.5 դրամ (առանց ԱԱՀ)։ Ընդ որում, նշված գինը նախատեսվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի նկատմամբ գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը որոշվելու է յուրաքանչյուր հարկ վճարողի համար առանձին՝  հետևյալ կարգով՝  քանակ= (մինչև 01.01.2026 ստացած դրոշմավորման ծածկագրերի քանակ×(3.5դրամ-2.5դրամ))/2.5
Մնաց {days} օր
0 1174

Քննարկվել է 03.12.2025 - 18.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է ամբողջականացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ մաքսային մարմինների կողմից կայացվող որոշման ձևերը, նախատեսել որոշումների՝ էլեկտրոնային համակարգով կայացման և դիմումների՝ էլեկտրոնային համակարգով ներկայացման հնարավորություն, մաքսային մարմինների կողմից կայացվող ձևերը շարադրել՝ էլեկտրոնային համակարգերում դրանց ծրագրավորման համար անհրաժեշտ ձևաչափով։
Մնաց {days} օր
0 759

Քննարկվել է 02.12.2025 - 17.12.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, սակայն էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմման և համաձայնեցման գործընթացը դեռևս ավարտված չէ, ավելին՝ առկա են կապալառու կազմակերպության կողմից տեխնիկական առաջադրանքի կազմման որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ ներկայումս ՊԵԿ-ի և կապալառու կազմակերպության միջև ընթանում են համապատասխան աշխատանքներ, սակայն առկա է մտավախություն մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն ավարտին հասցնելու մասով, ուստի, նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենսդրական փոփոխությամբ Օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել և 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել, որ դրանք ուժի մեջ են մտնում էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
Մնաց {days} օր
1 926

Քննարկվել է 02.12.2025 - 17.12.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-340-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-341-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկա իրավիճակը և առկա խնդիրները՝ նախագծերով առաջարկվում  է կատարել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ»-ի ներդրման և գործարկման ժամկետների փոփոխություն։ Նախագծերով առաջարկվում է նաև պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվը փոխարինել պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշվով։ Նշված փոփոխությամբ տարեկան պետական տուրքի գծով կատարվող վճարումները կհամարվեն եկամուտներ այն դեպքում, երբ կմարվեն տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները։
Մնաց {days} օր
0 878

Քննարկվել է 28.10.2025 - 12.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է՝ 1) վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով, 2) վերանայել oրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիրական ընկերություններին), այլ նաև օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում, 3) վերանայել տոկոսների մասով եկամտի հաշվեգրման կարգավորումները՝ սահմանելով հայեցողություն տոկոսների տեսքով եկամտի հաշվեգրման մասով՝ նախատեսելով, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված կամ տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից, 4) վերանայել ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցումը սահմանափակող դրույթը՝ ինքնավար էներգաարտադրողներին թույլատրելով ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերը նվազեցնել համախառն եկամտից։ Ինչպես նաև սահմանվում է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշումն է ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով, 5) հստակեցնել արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների և ծախսերի հաշվառման կարգավորումները, 6) հստակեցնել ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումները, 7) վերանայել և հստակեցնել օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները, 8) վերանայել դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։
Մնաց {days} օր
0 2973
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: