Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Քաղաքաշինության կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

26.01.2026 10.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1737-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ակնկալվում է վերանայել ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն և 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշումների մեջ կատարված՝ արդեն ուժը կորցրած իրավական ակտին կատարված հղումները և հղում կատարել գործող իրավական ակտին:
Մնաց {days} օր
0 174

15.01.2026 30.01.2026
ՀՀԿՀ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կանոնները սահմանում են շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ) տեխնոլոգիաների կիրառման սկզբունքներն ու պահանջները նախագծային փաստաթղթերի բազմակի օգտագործման և տեղայնացման նպատակով՝ ուղղված կառուցապատման գործընթացների թվայնացմանը, արդյունավետության բարձրացմանը և ընդհանուր տվյալների միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 357

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված գործառույթները՝ ավարտական ակտի տրամադրման գործընթացի և ավարտված քաղաքաշինական օբյեկտի գրանցման հետ կապված հաճախ առիթ են ստեղծում քաղաքացիների կողմից վերոհիշյալ գործընթացներում բախվել ավելորդ վարչարարության և գործընթացի ժամկետների խախտման հետ։ Միևնույն ժամանակ, առկա է բարձր ռիսկայնության օբյեկտների իրականացման ժամանակահատվածում իրավական փաստաթղթերում որոշակի փոփոխություններ կատարելու պրակտիկա, որի դեպքում առաջանում է թյուրըմբռնումներից խուսափելու նպատկով գործընթացների հստակեցման անհրաժշետություն։
Մնաց {days} օր
0 612

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը․
Մնաց {days} օր
0 746

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հոդված 157․19. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից օրենքով նախատեսված գործունեության սահմանափակումների պահանջները խախտելը 1.     Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը` 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:                             2.    Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կազմած նախագծերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը` 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                             3.     Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը (բացառությամբ երաշխավորության դեպքերի)՝ 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                              
Մնաց {days} օր
0 624

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է լիցենզավորման գործընթացի ծավալուն և համապարփակ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ձևավորել տնտեսվարող սուբյեկտ և սպառող փոխկապակցված ծառայություններ՝ լավագույն հասանելի նորարարական ու տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ և հնարավորինս արագ ապահովել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման թվայնացման վերափոխումը: Այս համատեքստում օրենքի կիրարկման ընթացքում առաջ են եկել մի շարք կարգավորումների հստակ սահմանելու անհրաժեշտություն:
Մնաց {days} օր
0 634

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ սահմանված հանձնաժողովի անդամների կողմից տրված կարծիքները, տվյալ գերատեսչության կողմից տրված կարծիքի շրջանակը, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերը կրկնակի համալիր փորձաքննության իրականացման կարգը սահմանելու խնդրով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը։
Մնաց {days} օր
0 754

Քննարկվել է 05.12.2025 - 20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշման հավելվածի 1-ի կետով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հհանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծը, որով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից հստակեցվելու է Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների առաջարկությունների փաստաթղթերի ցանկը, փոփոխությունների առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը:
Մնաց {days} օր
0 633

Քննարկվել է 27.11.2025 - 12.12.2025

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ և ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը (այսուհետև՝ նորմեր) սահմանում են շենքերի և շինությունների կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիությունն ապահովելու ընդհանուր սկզբունքները և դրանք հարկ է կիրառել շինարարական օբյեկտների նախագծումը, շինարարությունը և շահագործումը  կարգավորող տեխնիկական կանոնակարգերի,  այլ նորմատիվ փաստաթղթերի և ստանդարտների մշակման դեպքում:
Մնաց {days} օր
0 873
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: