Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

26.01.2026 11.02.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգավորումները՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց և քաղաքացիներին իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթ կավագործության նպատակով՝ սահմանված խորության և տարեկան մինչև 30 մ³ ծավալի շրջանակներում։Կարգավորումը նպատակ ունի օրինական դաշտ տեղափոխել համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ կավագործական գործունեությունը՝ նվազեցնելով անհամաչափ վարչարարական և ֆինանսական բեռը։Նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, փոքր արտադրության զարգացմանը և տեղական տնտեսական ակտիվության խթանմանը՝ առանց բնապահպանական և բյուջետային ռիսկերի ավելացման։
Մնաց {days} օր
0 181

26.01.2026 11.02.2026
«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածով սահմանված՝ պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը 2011 թվականից հետո չեն ենթարկվել համակարգային և համապարփակ վերանայման։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում էականորեն փոփոխվել են երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող տեխնիկական, տեղեկատվական և վարչարարական մեխանիզմները:       Նախագծով վերանայվում և համալրվում են պետական տուրքի դրույքաչափերը՝ ներառելով նաև սև մետաղների (երկաթի) և աղի հանքավայրերի օգտագործման թույլտվությունների համար պետական տուրքի սահմանումը:
Մնաց {days} օր
0 198

23.01.2026 09.02.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել համապատասխան կարգավորմամբ, որի արդյունքում պատվիրատուները թվային համակարգերի լրամշակման և արդիականացման անհրաժեշտությամբ պայմանավորված կկարողանան կնքել համապատասխան պայմանագրեր թվային համակարգի սկզբնական մշակողի հետ։
Մնաց {days} օր
0 240

20.01.2026 05.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 288

16.01.2026 31.01.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 20 բնակավայրերով. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 28 բնակավայրերով. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Առենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով: Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է երեք համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:
Մնաց {days} օր
0 838

Քննարկվել է 14.01.2026 - 29.01.2026

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ)  ընդունումը պայմանավորված է 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն, 2025 թվականի մայիսի 8-ի N 559-Ն և N 549-Ն ՀՀ կառավարության որոշումներով ընդունված կարգավորումներով, համաձայն որոնց համապատասխանաբար ՀՀ կառավարոեւթյան 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումներում ավելացվել են հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված բութակավոր հակասահքային դողերով չերևեկելու, ձմռան ժամանակահատվածում անվադողերին ներկայացվող պահանջների, ՀՀ լեռնանցքներով և բարձր լեռնային գոտիներով անցնող ճանապարհահատվածներում ձյան տեղումների, ձնաբքի և մերկասառույցի ժամանակ բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները հակասահքային շղթաներով կահավորված լինելու, ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տրանսպորտային միջոցի բոլոր անիվների վրա տեղադրված լինելու պահանջներ։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
Մնաց {days} օր
0 600

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԿԵ նախարարի հրաման ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 660
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: