Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.09.2017 - 25.09.2017

«Մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայումս մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով շատ կարևոր է մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատումը: Այդ կապակցությամբ, Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 2.1. կետով նախատեսվել է, որ մաքսային հսկողության ձևերի ընտրողականության համակարգի, ինչպես նաև ընտրված մաքսային հսկողության մի ձևից մյուսին անցման հիմքերի (սկզբունքների) սահմանման նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել իրավական ակտերի նախագծեր: Մյուս կողմից, արտաքին առևտրի դյուրինացման նպատակով նախատեսվում է անցում կատարել ռիսկերի թիրախավորված համակարգին, ինչը նախատեսում է «Դեղին ուղի» և «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում մաքսային հսկողության գործառնություններ իրականացնել՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված կոնկրետ ցուցումներին համապատասխան, ինչը էականորեն կկրճատի փաստաթղթերի ու տվյալների ստուգման, ինչպես նաև մաքսային զննման իրականացման ժամանակահատվածը, ինչն ամրագրվել է նախագծում: Միաժամանակ, նախագծով նախատեսվող նոր՝ «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգը կարող է կիրառվել մաքսային հսկողության «Կանաչ ուղի», «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ, և ենթադրում է նախաբացթողումային փուլում առկա չափորոշիչների վերլուծության արդյունքում ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնելու մասին որոշման ընդունում: Հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետները, նախագծում ամրագրվել է, որ այն ուժի մեջ է մտնելու վերոնշյալ իրավական ակտի՝ ուժի մեջ մտնելուն համատեղ, իսկ գործող կարգավորումները համապատասխանեցվել են  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրին: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ մաքսային համակարգում, ի թիվս մաքսային հսկողության այլ ուղիների, կներդրվի նաև նոր` մաքսային հսկողության կապույտ ուղի, ապրանքների և տրանսպորտային միջոցների նախաբացթողումային փուլում կսկսի գործել ռիսկերի թիրախավորված կառավարումը, ինչը նպատակ ունի կրճատել նախաբացթողումային հսկողության ժամանակահատվածը և ընդլայնել ապրանքների հետբացթողումային հսկողության իրականացման շրջանակները, որ նպատակ ունի աստիճանաբար կրճատել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների ժամանակային ու նյութական ծախսերը ապրանքների նախաբացթողումային փուլում:
Մնաց {days} օր
0 13124

Քննարկվել է 06.09.2017 - 22.09.2017

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ  Նախագծով սահմանվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները:
Մնաց {days} օր
0 11194

Քննարկվել է 05.09.2017 - 22.09.2017

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագիծ <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը: <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության խրախուսումը, բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:    
Մնաց {days} օր
0 22608

Քննարկվել է 05.09.2017 - 28.09.2017

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշմամբ հաստատված հավելված №1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 21-րդ կետի պահանջով:
Մնաց {days} օր
0 11473

Քննարկվել է 05.09.2017 - 28.09.2017

««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշմամբ հաստատված հավելված №1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 17-րդ կետի պահանջով:
Մնաց {days} օր
0 10180

Քննարկվել է 04.09.2017 - 30.09.2017

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ      «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերին կատարված ՀՀ սահմանադրության փոփոխություններով, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների ծառայության տարիքային սահմանափակումների վերանայման, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերջիններիս գիտելիքները սամանված կարգով ստուգելու անհրաժեշտությամբ:Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքում առկա բացերը:
Մնաց {days} օր
0 12496

Քննարկվել է 01.09.2017 - 17.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման ժամկետին համապատասխանեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետության բարձացմանը:
Մնաց {days} օր
0 10212

Քննարկվել է 01.09.2017 - 18.09.2017

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը:
Մնաց {days} օր
4 12190
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: