Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 21.05.2018 - 11.06.2018

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հիշյալ նախագծով նախատեսվում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին, դրանով իսկ  գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնելով համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:
Մնաց {days} օր
0 11486

Քննարկվել է 17.05.2018 - 02.06.2018

<<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>ՀՀ օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է արգելել թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը  գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների  երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների, որոնք կիրականացվեն համապատասխան թույլտվությամբ:
Մնաց {days} օր
2 10342

Քննարկվել է 16.05.2018 - 01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հստակեցնել բուժհաստատությունների լիցենզիա տալու հետ կապված գործընթացը և ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում կիրառվող սարքավորումների օգտագործման ժամկետների  հետ կապված աշխատանքների կարգավորումն է և ներկայումս գոյություն չունեցող շինարարական նորմերի վերաբերյալ պարտադիր պահանջի հստակեցումն է:  
Մնաց {days} օր
2 12036

Քննարկվել է 16.05.2018 - 31.05.2018

««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծի նպատակն է հաստատել «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը:
Մնաց {days} օր
0 9231

Քննարկվել է 16.05.2018 - 01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը։
Մնաց {days} օր
0 9966

Քննարկվել է 11.05.2018 - 26.05.2018

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին    Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեության կարգերը, նրանց կողմից ընդունվող որոշումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Մնաց {days} օր
0 12074

Քննարկվել է 11.05.2018 - 26.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և 405-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն և 405-Ն որոշումներում վերացվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում և առողջական վիճակի փորձաքննության կարգում տեղ գտած վրիպակները և տեխնիկական բնույթի թերությունները:
Մնաց {days} օր
0 20545

Քննարկվել է 11.05.2018 - 25.12.2018

«ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐՎԵՐԵԼԱԿ»  ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
Մնաց {days} օր
2 12242

Քննարկվել է 11.05.2018 - 28.05.2018

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարը մինչև ընթացիկ  տարվա  հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող  փոխհատուցվող  դեղերի  ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա  ընթացքում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ  պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող)  դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային  գների, պետության  կողմից դեղերի  ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը):
Մնաց {days} օր
0 10815
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: