Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.04.2019 - 03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով անպտղության բարձր տարածվածությունը (14.9%)  և առողջապահական գործոնով, մասնավորապես անպտղության բուժման միջոցով պայմանավորված ծնելիության բարձրացման  հնարավորությունը, մշակվել է   սույն  որոշման նախագիծը, որի իրականացման համար ՀՀ առողջապահության 2019 թվականի բյուջեում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսվել  է  210 մլն դրամ: Նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը: Նախագծի ընդունումը կնպաստի  բնակչության որոշ խմբերի անպտղությամբ  տառապող զույգերի  մոտ անպտղության  բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը:  
Մնաց {days} օր
3 15013

Քննարկվել է 18.04.2019 - 09.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածի «0811 Ագրոնոմիա և անասնաբուծություն» բաժնի «0811.07.5 Անասնաբուժություն» տողում «Անասնաբույժ» բառը փոխարինել «Կրտսեր անասնաբույժ» բառերով: 
Մնաց {days} օր
0 9887

Քննարկվել է 18.04.2019 - 04.05.2019

«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
Մնաց {days} օր
0 9560

Քննարկվել է 17.04.2019 - 06.05.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ կխստացվի բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի և գողության համար քրեական պատասխանատվության նախատեսող քրեաիրավական նորմերի սանկցիան՝ նպաստելով հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում առավել խիստ քրեական քաղաքականության իրականացմանը՝ նպատակ ունենալով  նվազեցնել բնակարանային հափշտակությունների, այդ թվում՝ կրկնահանցագործությունների թիվը, նպաստել մարդկանց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, ինչպես նաև գույքային իրավունքների պաշտպանությանը:
Մնաց {days} օր
0 9276

Քննարկվել է 16.04.2019 - 02.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի ցանկացած իրավունքի տրամադրման նպատակով հրապարակված հայտարարությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը:
Մնաց {days} օր
3 10415

Քննարկվել է 15.04.2019 - 01.05.2019

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգի «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների նոր ուղղություններով համալրելով, ինչպես նաև արդի տեխնոլոգիական պահանջներին և միջազգային գործող կարգերին համապատասխանեցնելով: Համալրված կազմակերպության գործառույթները խթանելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և երկրատեղեկատվական համակարգի (GIS) շահառուների միջև ինտեգրացիոն գործընթացների կազմակերպումը, տվյալների փոխանակումը, մշակումը և Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալում աշխատանքների հրապարակումը:
Մնաց {days} օր
0 15170

Քննարկվել է 15.04.2019 - 01.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ, որով կրճատվել են նոր սպառման համակարգն էլեկտրամատակարարմամբ ապահովելու սահմանված ժամկետները։
Մնաց {days} օր
1 8902

Քննարկվել է 15.04.2019 - 06.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑ¬ՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Մնաց {days} օր
0 13385

Քննարկվել է 15.04.2019 - 30.04.2019

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որակավորման ստուգման գործող կարգը լրացնել որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ տալու հնարավորությամբ, այսինքն` որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը կարող է տրվել առանց նոտարական տարածքի և նստավայրի նշման` բոլոր նոտարական տարածքներում թափուր հաստիքները լրացնելու համար կամ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ` այդ նոտարական տարածքում առկա թափուր հաստիքները լրացնելու համար:
Մնաց {days} օր
0 7998
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: