Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.10.2025 - 18.10.2025

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՍՏՈՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է դեղերի անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրման ընթացակարգ, համաձայն որի շահառուները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում դեղերը ստանում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից։ Վերջիններս դեղերը ձեռք են բերում գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ մրցույթ հայտարարելու, այնուհետև դեղերի ձեռք բերման և մատակարարման պայմանագիր կնքելու և այդ ամենի դիմաց վճարելու միջոցով։ Մեկ այլ տարբերակ է, երբ որոշ ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ արտոնյալ պայմաններով կամ համավճարով դեղեր տրամադրելու համար պայմանագրեր էին կնքում դեղատների հետ: Այդ դեպքում  տրամադրվող դեղերի տեսականին շատ սահմանափակ էր: ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 182-Ն որոշմամբ 2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրումը (այսուհետ՝ Փորձարարական ծրագիր)։ Համաձայն որի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի  հետ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա։ Ընդհանուր առմամբ, 2024 թվակականին անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի (ՇԴ) խմբի դեղերից ԱԱՊ կազմակերպությունների միջոցով տրամադրվել է 191 անվանում դեղ, մինչդեռ 2025 թվականի ապրիլի 1–ից սկսված փորձարարական մեխանիզմի շրջանակում տրամադրվող դեղերի տեսականին ավելացել է շուրջ 41,36 տոկոսով կամ 79 անունով։ Ներկայում տրամադրվող անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի խմբի դեղերը կազմում են 270 անվանում: Մինչ փորձարարական ծրագիրը՝ գործող մեխանիզմով աշխատելիս դեղերի ձեռքբերման հնարավորությունից օգտվում էին ոչ բոլոր շահառուները։ Դա պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով. դեղերի տեսականին սահմանափակ էր. սիրտ–անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող հիվանդները հիմնականում քրոնիկ հիվանդներ են, որոնք տարիներ շարունակ օգտագործում են որոշակի դեղորայք, որը այդ ծրագրի շրջանակում չէր ապահովվում. ժամանակատարությունը. պոլիկլինիկաներում դեղի տրամադրումը ժամանակատար է, քանի որ առկա է ցածր թողունակություն. հերթերի գոյացումը. հերթերի առկայությունը չի մոտիվացնում ու  զերծ է պահում շահառուին օգտվելու այդ ծրագրից։    Նշված հանգամանքները հանգեցրել են հետևյալ նեգատիվ հետևանքների. այդ հիվանդություններով տառապող մեծաթիվ շահառուներ չեն այցելում պոլիկլինիկա և հետևաբար դուրս են մնում հսկողությունից. հիվանդությունները չեն կառավարվում. ԱԱՊ բժիշկները զրկված են սիրտ–անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի վարման և կառավարման գործիքներից։ Վերոգրյալի հետևանքը՝ բարդությունների առաջացում և վերջիններիս հոսպիտալացում, ինչն էլ ավելի մեծ ֆինանսական բեռ է թե շառահուի, թե պետության համար։ Այսպիսով, անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի ծրագրից 2024 թվականին օգտվել է 115 947 անձ:
Մնաց {days} օր
0 2889

Քննարկվել է 03.10.2025 - 18.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16 թիվ 1668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ոլորտային նախարարություն, հաշվի առնելով իր ենթակայությամբ գործող ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի գործունեության ուղղվածությունը, վերջիններիս առջև դրված ոլորտային խնդիրները, յուրաքանչյուր պետական հիմնարկի մրցութային գործընթացից առաջ Վարչապետի աշխատակազմ ներկայացնի պետական հիմնարկի հավակնորդին ներկայացվելիք մասնագիտական կրթությանը ներկայացվող առաջարկությունը՝ մրցութային գործընթացի հայտարարության մեջ ներառելու նպատակով։ Նման մոտեցումը հնարավորության կտա ապահովել ճիշտ կադրային քաղաքականություն, ինչպես նաև ապահովել աշխատանքների արդյունավետ իրականացում։ Միևնույն ժամանակ նախագիծը համապատասխանեցվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին։
Մնաց {days} օր
0 1737

Քննարկվել է 03.10.2025 - 18.10.2025

ՀՀՇՆ - «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային  «Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմեր:
Մնաց {days} օր
0 1446

Քննարկվել է 02.10.2025 - 17.10.2025

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթ «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին»,  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հանել այդ օրենքներով սահմանված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը։ Առաջարկվող փոփոխություններով տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորելով զուտ միայն տարիքի հիմքով։ «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կատարվող փոփոխություններով հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։  
Մնաց {days} օր
6 4241

Քննարկվել է 02.10.2025 - 17.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաներին, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին՝ տրամադրելով նաև կինեզիոթերապիա:  
Մնաց {days} օր
1 1552

Քննարկվել է 02.10.2025 - 18.10.2025

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հողօգտագործման և ընդերքօգտագործման գործընթացների փոխկապակցման և համակարգված ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու իրավական հստակ և կանխատեսելի կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել ներդրումային կայուն միջավայր և նվազեցնել իրավական անորոշությունները։ 
Մնաց {days} օր
0 1360

Քննարկվել է 02.10.2025 - 18.10.2025

«ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 11․02․2025Թ-Ի N 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 11․02․2025Թ-Ի N 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1575

Քննարկվել է 01.10.2025 - 21.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ    Առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կրճատում են վարչարարության ժամկետները։ Փոփոխությունները համահունչ են հանրային ծառայության մատուցման արդիական ձգտումներին և «մեկ պատուհանի» տրամաբանությանը, ըստ որի՝ վարչական մարմինը պարտավորվում է սահմանել պարզ, արագ և ստուգելի ընթացք՝ առանց հավելյալ գործողությունների։    Թվայնացման ամբողջականացման արդյունքում նվազում են թղթային շրջանառությունն ու գործարքային ծախսերը, բարձրանում են տվյալների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովվում է իրավական կանխատեսելիություն, իսկ շուկայում ձևավորվում է վստահության ավելի բարձր մակարդակ՝ տեխնիկապես վերահսկելի գործառույթներով (միասնական նույնականացուցիչներով)։ Միևնույն ժամանակ, ապահովվում է տվյալների ամբողջական արխիվացումը և անձնական տվյալների պաշտպանությունը՝ թույլ տալով վարչական մարմնին և դիմողին գործել ավելի արդյունավետ, անվտանգ և ժամանակակից ադմինիստրատիվ միջավայրում։
Մնաց {days} օր
0 1712
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: