Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

09.03.2026 25.03.2026
«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակը, խնամվողների շրջանակը և հստակ կամրագրվի, որ «Խարբերդի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է:  
Մնաց {days} օր
0 197

09.03.2026 24.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀՀ կառավարության 2025թվականի դեկտեմբերի 25-ի N 1958-Ն որոշմամբ սահմանված է մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը, որը գործող ռեֆերենս կայանների համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ագլոմերացիայի (ք. Երևան) համար՝ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։ Սակայն, հիմք ընդունելով Կառավարության 2025թ. մայիսի 22-ի N 611-Լ որոշմամբ հաստատված Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025–2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը, Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված են մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը, որը ուժի մեջ է մտնելու 2030 թվականի հունվարի 1-ից։ Համաձայն  Ծրագրի «մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացումը» միջոցառման նախատեսվում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։ Միասնական մոնիթորինգի ցանցի ստեղծումը կապահովի տվյալների համադրելիություն և արդյունավետ մոնիթորինգ՝ օդի որակի չափորոշիչներին համապատասխան:  Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է երկարաձգել N 1958-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2030թ. հունվարի 1-ը՝ հնարավորություն տալով իրականացնել Ծրագրով նախատեսված միջոցառումները և լիարժեք ապահովել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված օդի որակի գնահատման չափանիշների կիրառումը:  
Մնաց {days} օր
0 433

09.03.2026 24.03.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Նախագիծը ունի կարգավորող և հստակեցնող բնույթ և ուղղված է գործող կարգի բացերի լրացմանը՝ առանց կրթական գործընթացի ընդհանուր կառուցվածքը փոխելու։
Մնաց {days} օր
0 754

06.03.2026 21.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։
Մնաց {days} օր
0 271

06.03.2026 21.03.2026
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է լիազորել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ։
Մնաց {days} օր
1 358

06.03.2026 21.03.2026
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվեն փորձնակների ներգրավման կարգավորումները՝ ապահովելով սոցիալական արդարություն, պետական կառավարման համակարգի կադրային վերարտադրություն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավում և պահպանում, ինչպես նաև հանրային ծառայության ստաժի հաշվարկման շրջանակում նաև այդ ժամանակահատվածներ ներառելու հարցը:
Մնաց {days} օր
0 342

06.03.2026 21.03.2026
«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է ազգային ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմ, սակայն տվյալ մեխանիզմը բարեփոխման ենթակա է: Բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները, ինչը չի բխում ոլորտի շահառուների շահերից, ինչպես նաև արդի ֆիլմարտադրության պահանջներից: Համակարգը բարեփոխման կարիք ունի, ինչը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը:
Մնաց {days} օր
0 668

06.03.2026 22.03.2026
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N 661-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կնքված գնման պայմանագրով այդ նպատակով նախատեսված գումարների չափի և սույն գործընթացի շրջանակներում հատուցման ենթակա զոհված (մահացած) զինծառայողների տվյալների վերաբերյալ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով նախատեսվում է ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստումը և տեղադրումն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:
Մնաց {days} օր
0 488

05.03.2026 20.03.2026
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Օրենքի մի շարք հիմնական հասկացություններ (օրինակ՝ «կինոթատրոն», «ֆիլմ», «ֆիլմի ցուցադրում», «ֆիլմարտադրող», և այլն) իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության կիրառվող հասկացություններին։ Նման սահմանումների առկայությունը խոչընդոտում է օրենքի հստակ ընկալմանը և կիրառելիությունը։ Հետևաբար, դրանց հստակեցումը և բովանդակային վերաիմաստավորումը պայմանավորված է գործնական անհրաժեշտությամբ։ Նախագծով վերանայվել է «ազգային ֆիլմ» հասկացությունը՝ այն առավել հստակեցնելու նպատակով։ Նախկին ձևակերպումը չէր ապահովում ազգային ֆիլմերի սահմանման բովանդակային ճշգրտություն։ Առաջարկվում է մի շարք հոդվածների գործողությունը դադարեցնել, քանի որ դրանք կրկնվում են կամ հակասում են օրենսդրության այլ նորմերին:
Մնաց {days} օր
0 472
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: