Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.10.2021 - 21.10.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պատվովճարը սպասարկող բանկը քաղաքացու դիմումը և անշարժ գույքը վաճառողի հաշվի համարը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը:
Մնաց {days} օր
0 6749

Քննարկվել է 05.10.2021 - 20.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ 2022 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթությունների շուրջ: Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Կառավարությունը թիրախավորում է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում 9%։ 2022թ. բյուջեն այդ նոր ժամանակաշրջանի առաջին տարվա ֆինանսական պլանն է և արտացոլում է դրան ուղղված տնտեսական և սոցիալական քաղաքականությնների բովանդակությունը:  
Մնաց {days} օր
0 10815

Քննարկվել է 04.10.2021 - 20.10.2021

«Հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել ամենամսյա 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցում պրոբացիայի այն ծառայողների համար, որոնք ստուգում են պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը, կազմում են զեկույց, այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպումներ են ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի (կողմերի) հետ, մասնակցում են դատական նիստերին, ինչպես նաև մարզային մարմիններում իրականացնում են ստուգումներ:
Մնաց {days} օր
0 5499

Քննարկվել է 04.10.2021 - 19.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարումը և տեղափոխությունը փաստաթղթավորելու համար ուղեկցող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը, ճշգրտող հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը), ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը, 2) հետագծելիության ենթակա ապրանքներ մատակարարելիս կամ տեղափոխելիս ուղեկցող փաստաթղթում պետք է լրացվի նաև ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, հետագծելիություն իրականացնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ապրանքի քանակական չափման միավորը և նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը (ներմուծողի կողմից օտարվելու դեպքում՝ մաքսային հայտարարագրի գրանցման համարը)` տվյալ հաշվարկային փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ ապահովելու նպատակով: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքների մասով ուղեկցող փաստաթղթերում լրացված տեղեկատվությունը ներառվելու է հետագծելիության ազգային համակարգ` այդ ապրանքների ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունների համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով, 3) Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների արտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում առաջարկվում է նախատեսել համապատասխան ձևով արտահանման հաշիվ վավերագիր և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր: Արտահանման հաշիվ վավերագիրը և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով լրացվելու են միայն հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու դեպքում, 4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
Մնաց {days} օր
0 5218

Քննարկվել է 04.10.2021 - 20.10.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ կխստացվի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող որոշ տեսակների համար քրեական պատասխանատվություն կնախատեսվի որակյալ հանցակազմերով, ինչը կնպաստի հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում առավել խիստ քրեական քաղաքականության իրականացմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը, նպաստել հասարակական կարգի, ինչպես նաև մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը:
Մնաց {days} օր
0 8832

Քննարկվել է 04.10.2021 - 21.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Մնաց {days} օր
0 9880

Քննարկվել է 30.09.2021 - 15.10.2021

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած, ինչպես նաև քննարկվող օրենքների առանձին կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ:  
Մնաց {days} օր
1 7668

Քննարկվել է 30.09.2021 - 15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճանա­պար­հային հարկի պարտավորության բացակայության պայմաններում վճարված ճանա­պար­հային հարկի գումարների վերադարձի ապահովում
Մնաց {days} օր
0 7856
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: