Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.10.2021 - 10.11.2021

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և այս ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:
Մնաց {days} օր
0 7183

Քննարկվել է 26.10.2021 - 12.11.2021

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին                
Մնաց {days} օր
0 5199

Քննարկվել է 26.10.2021 - 10.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է վերանայել միայն բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը։ Մասնավորապես, առաջարկվում է բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված ընդհանուր չափին համապատասխան։ Նախագծով առաջարկվում է նաև տոկոսների, վարձակալական վճարների, ռոյալթիների, շահաբաժինների, գույքի օտարումից եկամուտների մասով, Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացնել հաշվեգրման մեթոդով։
Մնաց {days} օր
2 8205

Քննարկվել է 26.10.2021 - 10.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել` էականորեն կրճատելով նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը: Բացի այդ, բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն:
Մնաց {days} օր
0 7078

Քննարկվել է 25.10.2021 - 10.11.2021

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունումը թույլ կտա հինադրամների, ՊՈԱԿ-ների կամ հասարակական կազմակերպությունների լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը, կառավարության որոշման համաձայն, համապատասխան մարմնին ամրակցելու հնարավորություն։
Մնաց {days} օր
0 6643

Քննարկվել է 25.10.2021 - 10.11.2021

<<Բարձրագույն կրթության և գիտության մասին>> օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար։
Մնաց {days} օր
16 23770

Քննարկվել է 25.10.2021 - 09.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների ՀՀ ներմուծելու կամ ՀՀ-ից արտահանելու ընթացքում ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի միջև ներկայումս իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էականորեն կհեշտացնի նշված գործընթացը:
Մնաց {days} օր
0 6620
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: